Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել զինված հետախուզվողի վնասազերծման գործողությունից

Լուրեր

23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:49
Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա
23.02.2026 | 20:36
Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
23.02.2026 | 20:14
Իրանում ուսանողները խոշոր բողոքի ցույցեր են անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:00
Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վտանգը մեծ է․ դիվանագիտական գործարքի շանսը նվազ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:45
Ո՛չ բաղնիք կա, ո՛չ զուգարան, էս պայմաններում երկու երեխա եմ պահում․ տնակում ապրող կինը նպաստից զրկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:40
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Գորիսի տարածաշրջանում՝ մառախուղ
23.02.2026 | 19:30
Շոյգուի հայտարարությունն աբսուրդ է․ արևմտյան ռեակտորները մշտապես ունեցել են անվտանգության ավելի բարձր պահանջներ․ Արեգ Դանագուլյան
Բոլորը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակայինները փետրվարի 28-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասի հյուրանոցային համալիրներից մեկից գլխավոր վարչություն բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Պ-ին, ով նախորդ տարվա հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելը կամ կրելու մեղադրանքով. այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Քննությանը հայտնի տվյալներով՝ բերման ենթարկվածը 2019 թվականի փետրվարի լույս 2-ի գիշերը Երանի Մալաթիա փողոցում գտնվող տներից մեկի բակում ապօրինի ինքնաձիգով կրակահերթ էր արձակել հորեղբոր ուղղությամբ։ Կրակոցներ արձակելուց մի քանի ժամ անց, տեղեկանալով, որ հորեղբայրը ողջ է, վերադարձել է ու կրակահերթեր արձակել հորեղբոր տան ուղղությամբ։

27-ամյա երիտասարդին հայտնաբերելու նպատակով ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։

Ոստիկանների տեղեկություններով՝ հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցային համալիրում։ Տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը տեղում էին։ Բերման ենթարկելու գործողության ընթացքում հետախուզվողը կրակոցներ է արձակել։

Կրակոցներից րոպեներ անց ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հետախուզվողը վնասազերծվել է ու բերման ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ, թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված և սպիտակ մետաղից պատրաստված սարք՝ բյուրեղանման զանգվածը օգտագործելու համար:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ ու պարկուճներ, կռփազենք, դանակ և այլն։ Դրանք փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։

Ի դեպ, փետրվարի 26-ի գիշերը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հետախուզվող Նարեկ Պ-ն «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում։ Ոստիկանության ծառայողները Շինարարների փողոցում հետապնդել են նրան, հետախուզվողը, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը, դիտավորյալ վնասելով և՛ ոստիկանության ծառայողների, և՛ այլ անձանց մեքենաները, դիմել է փախուստի։ Ոստիկաանները դադարեցրել են հետապնդումը․ հետապնդման պարագայում իրական վտանգ կար, որ հետախուզվողի գործողություններից կտուժեին փողոցում գտնվող մարդիկ և հետևանքներն անդառնալի կլինեին։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։