ՄԻՊ-ն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 26-ին այցելել է Շիրակի մարզ։ Աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ, քննարկվել են մարզից Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքներում ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված համատեղ աշխատանքի սկզբունքները։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Մարդու իրավունքների պաշտպանի Շիրակի մարզային ստորաբաժանումում Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են դիմումատուների հետ, ներկայացվել է նրանց բողոքների քննարկման ընթացքը: Միաժամանակ խորհրդատվություն է տրամադրվել գրասենյակ այցելած այլ քաղաքացիների: Տեղում բարձրացված ընտանիքի անապահովության հարցի լուծման կապակցությամբ կապ է հաստատվել սոցիալական աջակցության տարածքային բաժնի ղեկավարի հետ, արդյունքում՝ կինը հաջորդ ամսվանից կստանա ընտանեկան նպաստ:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Գյումրու թաղամասերից մեկը, որտեղ ավելի վաղ լուծվել էր ջրի ընդհատումների խնդիրը: Բնակիչներն այս անգամ բարձրացրել են ջրի ցածր ճնշման հարցը: Խնդիրը տեղում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ընկերության շահագործման տնօրենի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, մինչև խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ նոր խողովակաշարերի անցկացումը, ավելացնել ջրի ճնշումը:

Պաշտպանն այցելել է նաև «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպություն, ՀԿ ղեկավար Վահան Թումասյանի հետ շրջել կենտրոնում և ծանոթացել իրականացվող ծրագրերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Շիրակ կենտրոն»-ի հետ քննարկել համագործակցության ուղղություններ: