Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր խարդախության համար

Լուրեր

13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, տեղյակ լինելով, որ Քուվեյթում բնակվող իր ծանոթը գտնվում է ֆինանսապես ապահովված վիճակում, որոշել է Հայաստանի Հանրապետությունում նրա հետ բիզնես հիմնելու և ներդրում կատարելու պատրվակով վերջինիցս խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

«Հանցավոր մտադրությունն իրագործելու համար նա 2013 թվականին իր ծանոթին առաջարկել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղում ավտոգազալցակայան կառուցել: Ստանալով վերջինիս համաձայնությունը, չարաշահելով որպես մտերիմ  իր նկատմամբ ունեցած նրա վստահությունը՝ Երևանի բնակիչն իր ծանոթին առաջարկել է համատեղ ՍՊ ընկերություն հիմնադրել և Քուվեյթից գումարները փոխանցել նշված ընկերության հաշվին՝ շինարարական աշխատանքները կատարելու համար, որից հետո վերջինս, մեկնելով Քուվեյթ, սկսել  է գումարներ փոխանցել համատեղ հիմնադրած ընկերության հաշվին:

Այնուհետև խարդախությամբ գույք հափշտակելու իր դիտավորությունը չբացահայտելու նպատակով՝ նա պատրաստել է կեղծ փաստաթղթեր և ներկայացրել դրանք իր ծանոթին՝ որպես համատեղ հիմնած ՍՊԸ-ի անվամբ ձեռք բերված գույքի փաստաթղթեր, որի արդյունքում խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 258.657.800 ՀՀ դրամին համարժեք՝ 580.000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածի 1-ին մասով և 178-րդ (խարդախությունը) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: