Իրավական հետևանքներ պետք է ունենա. Արսեն Թորոսյանը՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի բողոքող աշխատակիցների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումները միտում ունեն միայն զարգացման և ինտեգրման ընդհանուր առողջապահական համակարգ, և որևէ գործող համակարգ չի փակվում, այլ տեղի է ունենում համակարգի տրանսֆորմացիա։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիային։

«Դա կտա ավելի մեծ հասանելիություն՝ ավելի որակյալ ծառայություն մատուցելու համար: Այն, ինչ տեղի է ունենում կոնկրետ կենտրոնի կոնկրետ անձանց հետ, ես չեմ ուզենա շատ մեկնաբանել, որովհետև եղել է լիազոր մարմնի հրաման՝ փոխելու տնօրեն, որը բազմիցս հրաժարվել է կատարել Կառավարության որոշման պահանջները»,- ասաց Թորոսյանը։

Հարցին՝ ո՞ր պահանջը չի կատարել, Թորոսյանը պատասխանեց. «Տրամադրելու փաստաթղթեր, իրականացնելու Կառավարության որոշման պահանջը, որն է երկու ծառայությունների միավորումը, ինչը որևէ բան փակել չի նշանակում, այլ նշանակում է զարգացնել ծառայությունները»։

Անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին՝ Թորոսյանը նշեց, որ դա պայմանավորված է նրանով, որ չի կատարվել նախարարի հրամանը՝ հանձնել հիմնարկի կնիքը. «Սա, կարծում եմ, նաև իրավական հետևանքներ պետք է ունենա, որովհետև կարծում եմ՝ որևէ մեկի քմահաճույքով չի կարող որևէ պետական հիմնարկի կնիք առգրավվել և չտրվել օրինական ներկայացուցիչներին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան