Էրդողան․ «Իդլիբի համար մեր տված վերջնաժամկետը սպառվում է»

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած կուսակցութան խորհրդարանական խմբակցության ժողովում անդրադարձել է Իդլիբում տիրող իրավիճակին. գրում է ermenihaber-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ Իդլիբում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար։

«Ռուսաստանը չի ուզում ընդունել մարդկային զգայուն գործոնի առկայությունը։ Վերջնաժամկետը, որ մենք տվել էինք մեր դիտորդական աշտարակները շրջափակողներին, արդեն սպառվում է»,- հիշեցրել է Թուրքիայի նախագահը։

Նա կրկնել է ավելի վաղ ևս հնչեցված այն միտքը, որ Սիրիայի կառավարական ուժերը պետք է դուրս գան Սոչիի հուշագրով սահմանված տարածքներից։

«Մեր պահանջն այն է, որ ռեժիմը (Սիրիայի կառավարական ուժերը՝ խմբ․) դուրս գա Սոչիի հուշագրի սահմաններից, այսինքն՝ հեռանա մեր դիտորդական կետերից։ Այս պահին մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում օգտվել օդային տարածքից։ Հուսանք, որ շուտով դրա լուծումը կգտնվի։ Իդլիբում ոչ մի քայլ անգամ չենք նահանջելու, ռեժիմին դուրս ենք մղելու մեր նշած սահմաններից» , – փորձել է հավաստիացնել Էրդողանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին մեջլիսում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Սիրիայի կառավարական ուժերին մինչև փետրվարի վերջը ժամանակ է տալիս՝ վերոնշյալ տարածքներից դուրս գալու համար։