ՀՔԾ-ն՝ Միքայել Մինասյանի Հայաստան գալու մասին

Լուրեր

11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
Բոլորը

Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Հայաստան չի վերադարձել: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք, որ տպագիր մամուլը գրել էր, որ օրերս մի քանի օրով Հայաստան է ժամանել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

Միքայել Մինասյանը, որը իշխանափոխությունից հետո պաշտոնանկ եղավ, այժմ  դարձել է Նիկոլ Փաշինյանի կառավարության սուր քննադատներից մեկը: Նախորդ տարի սեպտեմբերի 18-ին Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Factor.am-ի հարցին, ակնարկել էր, որ Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է երկրի համար ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտ: Ինչպես հետագայում մամուլը գրեց՝ խոսքը Լոռու մարզում գտնվող «ՁորաՀԷԿ» հիդրոէլեկտրակայանի մասին է:

Իսկ ահա ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի հաջորդ օրը՝ 2019-ի սեպետմեբրի 17-ին Factor.am-ին տված հարցազրույցում ասաց․ «Միքայել Մինասյանն իմ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա Հայաստանի Հանրապետության օրենքների առջև»:

Վանեցյանի և Փաշինյանի՝ իրեն վերագրվող հայտարարություններին անդրադարձել էր նաև Միքայել Մինասյանը, նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հետևում եմ Արթուր Վանեցյան/ Նիկոլ Փաշինյան էպոպեային: Նայում եմ ԱԱԾ նախկին ղեկավարի վերջին հարցազրույցը: Չգիտեմ, թե օրենքի առաջ այդ ինչ «շատ հարցերի» պիտի պատասխանեմ ես, որովհետև ձևակերպված իրավական հարցերի գոյության մասին տեղյակ չեմ, և դրանք, որպես այդպիսիք, ուղղակի չկան: Փոխարենը կան անպատասխանատու հայտարարություններ և ջղաձիգ հրապարակային «հանձնարարականներ»: Բայց այս թեմայով ավելի ուշ կխոսենք»:

Ի դեպ, այսօր տեղի ունեցավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը: Նա մեղադրվում է պետական միջոցների յուրացման մեջ: Սերժ Սարգսյանի աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում դատարանի բակում, որին ներկա էր նաև նրա  փեսաներից մեկը միայն՝ Հայկ Խաչատրյանը:

 

Նարեկ Կիրակոսյան