Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս քաղաքացի տուժել է, չորսը՝ մահացել

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 24-ին, ժամը 12:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան զոհեր և տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հմայակ Ա., ծնված 1974 թ.) և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը (վարորդ` Արամ Դ., ծնված 1964 թ.), ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Անի Ա.-ն (1994 թ.), Ամալյա Գ.-ն (1944 թ.), Սուսաննա Ա.-ն (2006 թ.) և Անգելինա (2019 թ.)  Արսեն (1990 թ.), Մանյա (2013 թ.), Ավագ (2015 թ) Ա.-ները հոսպիտալացվել են Բերդի ԲԿ, որտեղ Անի Ա.-ն (1994 թ.), Անգելինա Ա.-ն (2019 թ.) և Ամալյա Գ.-ն (1944 թ.) մահացել են: Մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Ավագ Ա.-ն սանիտարական ավիացիայի ուղղաթիռով, Մանյա Ա.-ն և Սուսաննա Ա.-ն շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր ԲԿ»: Իսկ Արսեն Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: