Սերժ Սարգսյանից չեմ հավատում նման բան, նա իմ ընկերն է. Արա Բաբլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից արդարություն է ակնկալում: Այս մասին նա ասաց դատարանի բակում լրագրողների հետ զրույցում։

«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը չի կարող պատասխանատվություն կրել, քանի որ նման արարք նա իրեն չէր կարող թույլ տալ։ Ես շատ լավ ճանաչում եմ Սերժ Սարգսյանին։ Եթե կա թերություն նման մրցույթում, ապա նրանք, ովքեր պատասխանատու են մրցույթի անցկացման համար, նրանք էլ պետք է պատասխան տան»,- ասաց Արա Բաբոլյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի հրահանգով է ընկերության փոփոխություն տեղի ունեցել, Բաբլոյանն արձագանքեց. «Դուք ասացիք՝ ՀՔԾ-ն է ասում, ես էլ Ձեզ կարող եմ ասել, որ ՀՔԾ-ն ասում է, թե Բաբլոյանը հանցագործություն է թույլ տվել Հրայր Թովմասյանի ընտրության հարցում, ինչը բացառապես որևէ հիմք չունի։ Եթե ես վստահ չլինեմ, որ արդարություն գոյություն ունի, ես ձեզ մի օր կհրավիրեմ, կծանոթացնեմ 5 հատորի հետ, կտեսնեք, որ նույնիսկ մի բառ չկա ասելու համար, որ Բաբլոյանը սա սխալ է արել և կարելի է նրան մեղադրել»,- ասաց Արա Բաբլոյանը։

Քանի որ Սերժ Սարգսյանի գործին լավ ծանոթ չէ, Բաբլոյանն ասաց՝ չի կարող ասել, թե որ մասն է շինծու, որը՝ ոչ. «Բայց այն մասը, որ Սերժ Սարգսյանին ներգրավվել են այս գործի մեջ, ես գտնում եմ, որ այո՛, քաղաքական ենթատեքստ ունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։