Իրաքը մերժել է Քրդստանի անկախության հանրաքվեն սառեցնելու մասին Բարզանիի առաջարկը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասութ Բարզանին Իրաքի վարչապետին հայտնել է, որ լարված իրավիճակը մեղմելու համար իրենք պատրաստ են սառեցնել սեպտեմբերի 25-ին Քուրդիստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները:

Ըստ թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ Իրաքի վարչապետ Հայդար Իբադին մերժել է այդ առաջարկը,  նշելով, որ հանրաքվեն ոչ թե պետք է սառեցվի, այլ ամբողջովին չեղարկվի. փոխանցում է ermenihaber-ը:

Թեմայի հետ կապված խոսել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը: Վերջինս  մասնավորապես ասել է, որ այդ քայլը ամբողջովին մարտավարական նշանակություն ուներ: Ըստ նրա՝ էական նշանակություն չունի  հանրաքվեն կսառեցվի, թե ոչ:

Թուրքական աղբյուրը հիշեցնում  է, որ Քրդստանի ղեկավարությունից հանրաքվեի սառեցման վերաբերյալ հայտարարություն էր  արվել.

«Իրաքի կենտրոնական կառավարության և քրդական տարածաշրջանի ղեկավարության միջև Իրաքի սահմանադրության վրա հիմնված երկխոսություն սկսելու նպատակով սառեցնում ենք սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեի արդյունքները»:

Հիշեցվում է նաև, որ  Բարզանիի՝ հանրաքվեն սառեցնելու վերաբերյալ հայտարարությանը, անդրադարձել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Վերջինս մասնավորապես ասել էր.

«Լավ, եթե պետք է հետքայլ անեիր, ինչու՞ չլսեցիր ձեզ տարիներ շարունակ հովանավորող Թուրքիային: Ինչևիցե արված սխալն ուղղվեց Բաղդադի կողմից»: