Մարզային դատարաններին պետք է թույլատրել քննել օպերատիվ միջոցառումների միջնորդությունները․ ՔԿ առաջարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
Բոլորը

Հայաստանում կան հեռավոր մարզեր, որոնց դեպքում Երևան հասնելը և օպերատիվ միջոցառման համար դատարան դիմելը բավականին ժամանակատար է լինում, իսկ օպերատիվ միջոցառումները երբեմն հրատապություն են պահանջում: Դատական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ արդարադատության նախարարին այս խնդիրը ներկայացրեց Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Արսեն Այվազյանը:

«Կարծում եմ, սա առաջարկ է, իհարկե, մարզերի դատարաններին ևս պետք է թույլատրել քննել օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետ կապված միջնորդությունները: Եթե լինեի մարզի դատավոր, կմտածեի՝ իսկ ինչո՞ւ մենք չենք կարող նման միջնորդություններ քննարկել, իսկ Երևանի դատավորը՝ կարող է»,- հավելեց Արսեն Այվազյանը:

Նախարար Ռուստամ Բադասյանն ասաց՝ Կառավարության դիրքորոշումն այն է, որ «մենք վստահում ենք բոլոր դատավորներին»:

«Որոշել ենք այս հարցում փուլ առ փուլ առաջ գնալ. սկզբում ընդլայնել շրջանակն ամբողջ Երևանով, իսկ հետո ամբողջ հանրապետության տարածքում»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: