Սերժ Սարգսյանի աջակիցների բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

21.04.2026 | 17:28
Առաջին անգամը չէ, որ աշխատավարձ ենք բարձրացնում․ ավագանու ՔՊ-ական անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 17:20
Թրամփը հայտարարել է, թե Իրանը բազմիցս խախտել է հրադադարը
21.04.2026 | 17:14
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա
21.04.2026 | 17:05
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ, Ռուբեն Նազարեթյանն այլ պաշտոն կզբաղեցնի
21.04.2026 | 17:00
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
21.04.2026 | 16:51
Վարորդների նկատմամբ սրտացավությունը ո՞ւր էր մինչ այս․ քաղաքական դիվիդենտներ են հավաքում․ փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 16:47
Քաղաքացու օրը Հայաստանում կնշվի 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով
21.04.2026 | 16:39
Ամիրյան փողոցը «Պապ թագավորի» անունով փոխելը պիտի բոլորի հետ քննարկվե՞ր․ նախաձեռնության հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 16:31
Դատավոր Ռոբերտ Պապոյանի վերաբերյալ կարգապահական վարույթ է հարուցվել
21.04.2026 | 16:26
Ըմբշամարտի ԵԱ․ Աղաջանյանը և Տերտերյանը կիսաեզրափակիչում են, Գալստյանը, Գրիգորյանը և Խլոյանը պարտվեցին
21.04.2026 | 16:23
Դատապարտում եմ վարորդների նկատմամբ բռնության դեպքերը. Իզաբելլա Աբգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 16:21
1983-ից հետո առաջին անգամ NBA-ի լավագույն պաշտպանն ընտրվել է միաձայն
21.04.2026 | 16:19
«Ապրելու երկիրը» և «Ուժեղ Հայաստանը» հուշագիր են ստորագրել ՝ միավորելով իրենց ներուժը
21.04.2026 | 16:12
Իրանը մահապատժի է ենթարկել մի տղամարդու՝ Իսրայելի հետախուզության հետ ենթադրյալ կապերի համար
21.04.2026 | 16:04
Հայաստանը պատրաստ է ընդլայնել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի անկախության օրվա կապակցությամբ
Բոլորը

Այսօր նշանակված է «դիզվառելիքի գործով» ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատավարության առաջին նիստը: Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ինչպես նաև գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերի սկզբին Հայաստանի երրորդ նախագահ Սեժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2013-ին գյուղացիներին մատչելի դիզվառելիքի մատակարարման ծրագրով, որով նախատեսվել է հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք, ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, սակայն Սերժ Սարգսյանի հրահանգով պայմանագիրը կնքվել է ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ, որին պետական միջոցներից վճարվել է 1,8 մլրդ դրամ:

Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Մինչ դատավարության մեկնարկը դատարանի բակում են հավաքվել Սերժ Սարգսյանի աջակիցները, նրանք այս գործընթացը որակում են քաղաքական ճնշում: