7 դատավորի հարցը լսելու են 9 դատավորներ․ առերևույթ խնդիր տեսնում եմ․ Ռուստամ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր Դատական օրենսգրքում փոփոխություններին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին փոխանցեց, իր խոսքով, հանրային լայն շրջանակներում քննարկվող մի հարցը. որտե՞ղ և ինչպե՞ս պետք է բողոքարկել ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները: «Պարզ է, որ ՍԴ-ն իրեն վերաբերող հարցի քննությունը չպետք է որ իրականացնի»,- հավելեց պատգամավորը:

Նախարարը նախ հիշեցրեց, որ ՍԴ կարող են դիմել խորհրդարանական խմբակցությունները, եթե արդյունքի հետ կապված խնդիրներ են տեսնում:

«Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, որ ինքնաբացարկի կամ մասնակցության անհնարինության հարցն եք բարձրաձայնում, դա արդեն, եթե դիմումը կլինի, ներքին հարց է, թե ինքնաբացարկ անհրաժեշտ է ներկայացնել, թե անհրաժեշտ չէ ներկայացնել: Բավական բարդ հարց եք տալիս, որի պատասխանը միանշանակ չի»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Բագրատյանն արձագանքեց՝ շահերի բախում չի՞ տեսնում, քանի որ, փաստորեն, 7 դատավորի հարցը լսելու են 9 դատավորներ, որոնցից 7-ը ներառված են հենց այդ ցանկում:

«Առերևույթ խնդիր տեսնում եմ»,- պատասխանեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: