Շիրակի մարզում թափառող շների թիվն ավելացել է, վնասազերծումը, սակայն, խնդիր է. գումար և պայմաններ չկան

Լուրեր

23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
23.06.2026 | 14:15
ՄԻՊ-ը դատապարտել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը
23.06.2026 | 14:13
Քանի Կիևյան կամուրջը փակ է, կանգառասրահ տեղադրեք այդ փողոցում. Կուբատյանը` Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:07
Թուրքմենստանի նախագահն Ալիևի հետ Արցախում է․ նրանք այցելել են Շուշի
23.06.2026 | 14:03
Շիշը շպրտել եմ հանդարտեցնելու համար, սեղանին է դիպել. Միքայել Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:00
Կիևյան կամրջի վրա կիրակի չեն աշխատել, պիտի 24/7 լինի. ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:53
Չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքի մեկնումը Դալարիկ կայարանի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով
23.06.2026 | 13:49
Գնում են մանկապարտեզի բացման ու վախենում պատերին կպնեն. քանդվում է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:44
Արցախի դրոշը կրկին տեղադրվել է Ֆրանսիայի հրապարակում
23.06.2026 | 13:37
Իրանը հայտարարել է, որ ռմբակոծված միջուկային վայրեր ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այց նախատեսված չէ
23.06.2026 | 13:30
Կենտրոնում եք կանգառասրահներ դնում, մյուս վարչական շրջանների բնակիչներն ինչո՞վ են մեղավոր. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:23
Փամբակի զորամասում վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ
23.06.2026 | 13:21
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանն ընտրվել է փոխնախագահող երկիր
Բոլորը

Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում, վերջին շրջանում ավելացել է թափառող շների թիվը, որոնք նաև հաճախ հարձակվում են մարդկանց վրա։ ԱԺ-ի կողմից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի ընդունումից հետո թափառող շների վնասազերծումը խնդիր է դարձել։ Թափառող շները նախկինում վնասազերծվում էին կրակելու միջոցով, այժմ, սակայն, օրենքն արգելում է՝ սպառնում է տուգանք, նույնիսկ մինչև 1 տարի ժամկետով ազատազրկում։

Միակ տարբերակը մնում է շների ստերջացումը: Գյումրիում թափառող շների ստերջացմամբ զբաղվում է միակ՝ My vet անասնաբուժական  կլինիկան։ Նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանը մի քանի անգամ մրցույթ էր հայտարարել թափառող շների ստերջացման համար, սակայն մասնակիցներ չէին եղել։ Կայացած վերջին մրցույթում մասնակցել ու հաղթել է My vet-ը, որի հետ էլ Գյումրիի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել։

Կլինիկայի ծառայությունը, սակայն, նախատեսվում է միայն Գյումրիի համար, քանի որ պայմանագիրը Շիրակի մարզի այլ բնակավայրերը չի ներառում: Ըստ պայմանագրի՝ պետք է 350 շուն ստերջացվի, իսկ մեկ կենդանու ստերջացման արժեքը հասնում է 30.000 դրամի: Կլինիկայում արդեն ստերջացվել է 74 շուն: Մասնագետները նշում են, որ ստերջացման արդյունքում շները պակաս ագրեսիվ են դառնում:

«Վերարտադրական հորմոնները միայն բազմացման համար չեն։ Ստերջացումից հետո 30-40 տոկոսով հորմոնալ ֆոնը պակասում է, մանավանդ զուգավորման սեզոնին՝ ամենաակտիվ պահը, կենդանիներն ավելի հանգիստ են լինում։ Մարդկանց վրա հարձակումների դեպքերը միանշանակ կպակասեն»,- Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց My vet կլինիկայի անասնաբույժ Էդգար Գևորգյանը:

Եթե այս կլինիկայի շնորհիվ Գյումրիում խնդիրն ինչ-որ կերպ հնարավոր է լուծել, ապա Շիրակի մարզի տարբեր համայնքներում թափառող շների ստերջացումը կազմակերպելու համար ո՛չ կենտրոն կա, ո՛չ էլ պայման կամ գումար։

Խնդրին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև Շիրակի մարզից ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ նշելով, որ կա օրենք, որին պիտի հետևել, սակայն պայմաններ չկան այն կյանքի կոչելու համար. մի կողմում կենդանիներն են, որոնց պիտի պաշտպանել, մյուս կողմում՝ մարդիկ, որոնց անվտանգությունը գերխնդիր է:

«Ունենք մարզեր, որտեղ, ըստ օրենքի, թափառող շներին պետք է ստերջացնեն, սակայն չկան համապատասխան պայմանները, այն է՝ համապատասխան կենտրոններ, որոնք ընդամենը երկուսն են. մեկը՝ Երևանում, մյուսը՝ Գյումրիում։ Ունենք համայնքներ կամ բնակավայրեր, որոնք չունեն այնքան ֆինանսական միջոցներ, որ ներդնեն այս գործընթացի համար, քանի որ թանկարժեք է»,- մասնավորապես, գրել է պատգամավորը՝առաջարկելով գտնել լուծման այնպիսի տարբերակներ, որ բոլորի շահերը պաշտպանված լինեն։

Շիրակի մարզի տարբեր համայնքների բնակիչներ էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ թափառող շների թիվն ավելացել է, ստեղծվել է վտանգավոր իրավիճակ, մտահոգվում են հատկապես երեխաների համար: Սակայն համայնքներն իրենց աղքատիկ բյուջեից չեն կարող, բնակավայրերի մեծ ու փոքր խնդիրները թողած, շների ստերջացման համար գումար հատկացնել։

«Մեր ունեցած գումարներով, օրինակ, մանկապարտեզ պահե՞նք, թե՞ շներին ստերջացնենք։ Կունենանք չդաստիարակված սերունդ ու ստերջացված շներ։ Մեկ շան արժեքը լուրջ գումար է։ Ստերջացնելուց մեկ ամիս հետո էլ կրկին հետ են բերելու, նույն տարածքում բաց են թողնելու։ Ի՞նչ տարբերություն, ստերջացնելուց հետո շունը ագրեսիվ չի՞ լինի»,- մեզ հետ զրույցում ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը:

Նրա խոսքով՝ եթե շունը թափառող է, տեր չունի, պետք է թույլ տալ՝ կրակել, ինչպես նախկինում: Արշակյանը նաև առաջարկում է պետական ծրագիր մշակել, հայկական գամփռ ցեղատեսակի շներ բուծել, որոնք գյուղաբնակներին կպաշտպանեն և՛ գիշատիչներից, և՛ թափառող շներից:

«Ավելի լավ է՝ Կառավարությունը հայկական գամփռին առաջնայնություն տա, ինչ-որ կազմակերպություն ստեղծեն, որը հնարավորություն կունենա գամփռների բուծմամբ զբաղվել։ Եթե ունենանք գամփռներ, և՛ գայլերից կպաշտպանեն, և՛ վայրի շներից: Շակալներն էլ մեր մոտ շատ-շատ են, դա նույնպես լուրջ խնդիր է, գոնե պաշտպանության միջոց կլինի»,- ասաց Մարմաշենի ղեկավարը։

Էմմա Չոբանյան