Արձանագրվել են ոռոգման և կոյուղաջրերի խառնվելու դեպքեր

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Կառավարության ղեկավարի  հանձնարարական է տվել շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերի վերացման և դրանց կանխարգելման ուղղությամբ: «Նախկինում հանձնարարականներ են տրվել բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքում պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ, որոնք գտնվում են մշակման փուլում։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են նաև շրջակա միջավայրի գերաղտոտվածության դեպքեր: Մասնավորապես, վերջին շրջանում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել Արարատի մարզի Այնթապ, Դարակերտ, Նորաբաց, Գետափնյա, Դաշտավան, Զորակ գյուղական և Մասիս համայնքներում։ Արձանագրվել են նաև ոռոգման և կոյուղու ջրերը խառնվելու դեպքեր, որոնք լուրջ վնաս են հասցնում ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ գյուղատնտեսությանը»,-նշել է վարչապետը:

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին, ինչպես նաև՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ձեռնարկել ոռոգման և կոյուղու ջրերի խառնվելու, ինչպես նաև թափոնները ոռոգման ջրատարներ թափվելու դեպքերը վերացնելու ուղղությամբ միջոցներ՝ կիրառելով օրենքով սահմանված առավել խիստ պատժամիջոցներ: 

Հանձնարարվել է նաև 2-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նման դեպքերը կանխարգելելու և աղտոտման արդյունքում պատճառած վնասների փոխհատուցան ապահովման օրենսդրական առաջարկություններ: