Հայաստանի ՄԻՊ-ն Արցախի նախագահի հետ քննարկել է զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր
Հասարակություն
21.02.2020 | 13:39Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել նաև զինծառայողների իրավունքներին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը: