Արմավիրի և Արթիկի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Փետրվարի 18-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում, խուզարկություն իրականացրին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի 28-ամյա մի բնակչի տանն ու օժանդակ կառույցներում:

Ննջասենյակի խուզարկությամբ կանեփի սերմեր հայտնաբերվեցին, նկուղից` յուրահատուկ հոտով չորացված մանրացված կանեփանման զանգված, իրավապահները նման զանգվածներ հայտնաբերեցին նաև բակում` պատնեշի քարերի արանքից:
Ըստ 28-ամյա բնակչի` հայտնաբերվածը կանեփ է, քաղել է անցյալ տարի աշնանը իրենց տան հետնամասի ձորակից, պահել իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Իսկ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 4 գրամ քաշով։ Տղամարդու հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Այն փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։