Արցախում բերման ենթարկվածներին այցելել են Մարդու իրավունքների պաշտպանության աշխատակազմի ներկայացուցիչները

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

Artsakh1.am-ը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, ըստ որի, երեկ Ստեփանակերտում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել՝ պահանջելով նախագահ Բակո Սահակյանի և ոստիկանապետ Լևոն Մնացականյանի հրաժարականը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցնում ցուցարարների մեքենան ու պահանջում ձայնային ազդանշաններ չտալ, ապա ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկում:

Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ  ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով երեկ բերման է ենթարկվել ութ քաղաքացի, որոնք 3 ժամ անց ազատ են արձակվել: Հարուցվել է վարչական վարույթ, ստուգումներ են իրականացվում, ճշտվում են դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ:

Իսկ ահա Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից էլ հայտնում են, որ երեկ Պաշտպանի  աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, ծանոթացել դեպքի հանգամանքներին ու հիմքերին, ինչպես նաև զրույցներ ունեցել բերման ենթարկված անձանց հետ:

Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել ոստիկանությունից՝ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքերի, նրանց կարգավիճակի և վարվող ընթացակարգերի հետ կապված: Ոստիկանությունը պարզաբանել է, որ բերման ենթարկելու հիմքը ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելն էր, որի հետևանքով կիրառվել է վարչական ձերբակալում:

Պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքի և օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի վարման վրա: Նրանք բերման ենթարկված անձանց պարզաբանել են իրենց իրավունքներն ու դրանց պաշտպանության մեխանիզմները: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ բերման ենթարկված բոլոր 8 անձինք ազատ են արձակվել երեք ժամվա ընթացքում: