ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից ընդունված որոշումները՝ ամփոփ

Լուրեր

10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
Բոլորը

ՏՄՊՊՀ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ կաթնամթերքի շրջանառության ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակում հնարավոր անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման նպատակով կատարված հսկիչ գնումների արդյունքներով վարչական վարույթներ են հարուցվել «Պարգև» և «Թամարա» ՍՊԸ-ների նկատմամբ:

« Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերությունների կողմից որպես թթվասեր մակնշված արտադրանքում առկա է բուսական յուղ և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» կանոնակարգի իմաստով, հնարավոր է, որ ապրանքը չի հանդիսանում թթվասեր և կարող է մոլորեցնել հասարակությանը:

Ավելին՝ http://competition.am/uploads/resources/Vo12_31_01_2020.pdf

http://competition.am/uploads/resources/Vo13_31_01_2020.pdf

Անբարեխիղճ մրցակցության գործողության` հասարակության մոլորեցման համար նախազգուշացում  է տրվել «Ապարան Ջուր» ՍՊԸ-ին: Հանձնաժողովը պարզել է, որ ընկերության կողմից շշալցված ապրանքը ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգի իմաստով չի հանդիսանում «Բնական խմելու աղբյուրի ջուր», սակայն մակնշված է որպես այդպիսին: Միաժամանակ որոշում է կայացվել վերսկսել  «Ուոթերլոկ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա վերջինիս նկատմամբ հարուցված  վարչական վարույթը:

Ավելին՝  http://competition.am/uploads/resources/Vo21_04_02_2020.pdf

Վարչական վարույթ է հարուցվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի  հնարավոր խախտումների վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ-ի կողմից ստացված գրության հիման վրա Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել Նախարարության կողմից միասնական հսկողական համալիր համակարգի ձեռքբերման գործընթացների վերաբերյալ, որի ընթացքում պարզ է դարձել, որ վերոնշյալ համակարգի ձեռքբերման, շահագործման, ծառայությունների մատուցման, գնային քաղաքականության գործընթացների շրջանակներում ԱԻՆ-ի, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ի կողմից իրականացված գործողությունները կարող են պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի   հնարավոր խախտումների, մասնավորապես հնարավոր արգելված պետական օժանդակության, պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող հնարավոր գործողությունների կամ վարքագծի կամ ակտի առկայության, հնարավոր հակամրցակցային համաձայնության, գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներ:

Ավելին՝ http://competition.am/uploads/resources/Vo28_11_02_2020.pdf:

Հանձնաժողովը որոշում է կայացրել ուսումնասիրություն սկսել դեղերի շրջանառության ոլորտում՝ հաշվի առնելով նաև հասարակության կողմից պարբերաբար բարձրացվող մտահոգությունները ոլորտում առկա մրցակցային իրավիճակի վերաբերյալ:

Ավելին՝ http://competition.am/uploads/resources/Vo18_04_02_2020.pdf

 

 

 

:

 

 

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողով