Հրազդան ԲԿ-ի տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով. Կոտայքի մարզպետ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ՀՀ Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ 2019 թվականի սեպտեմբեր ամսին Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից մշակվել է գործողությունների ծրագիր՝ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում  արձանագրված խախտումների վերացման և ընկերության գործունեության առողջացման ուղղությամբ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հրազդան ԲԿ-ի նախկին տնօրեն Լիլիա Կարապետյանը և գլխավոր հաշվապահը 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԲԿ-ի դրամարկղից յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել են շուրջ 14. 810.000 հազար ՀՀ դրամ:

2019 թվականի դեկտեմբերի 12-ին Լիլիա Պուշկինի Կարապետյանը Կոտայքի մարզպետի որոշմամբ ազատվել է աշխատանքից:

Փաստի առթիվ կատարած չարաշահումների վերաբերյալ մարզպետի  կողմից 2019 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդում է ներկայացվել ՀՀ ազգային անվտագության ծառայության Կոտայքի մարզային վարչությանը:

Փաստի առթիվ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ  հոդվածի 1-ին մասի և 325-րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Այսօր «Հրազդան» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ Կոտայքի մարզպետի ունեցած աշխատանքային խորհրդակցության  շրջանակում քննարկվել են  ԲԿ-ի գործունեության առողջացմանն ուղղված ծրագրի մանրամասները,  որը բաղկացած է մի քանի կարևոր բաղադրիչներից՝ ֆինանսատնտեսական իրավիճակի կարգավորում, կադրային նոր քաղաքականության մշակում, կարգապահության և մասնագիտական որակների բարձրացում, ԲԿ-ի վերազինում և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում:

Ի դեպ, այս երկու ամիսների ընթացքում, «Հրազդան» ԲԿ-ում արդեն իսկ նկատվում է ստվերային շրջանառության որոշակի նահանջ: Այսպես, օրինակ՝ 2020թ հունվար ամսվա մուտքերը կազմել են 14.047.2 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը կազմել է 11.043.9 մլն ՀՀ դրամ:

«Նշեմ, որ այսուհետ ևս մեր պետական ու տարածքային կառավարման մարմինները, իրավապահ համակարգը, և վերահսկողական գործառույթներով օժտված պետական մյուս ինստիտուտները թույլ չեն տալու և ոչ մի ոլորտում նախկինում տեղ գտած մերժելի ու հանցավոր գործելաոճի նույնիսկ փոքրիկ փորձ, իսկ ես շարունակելու եմ հետայսու ևս ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում խստագույնս հակադարձելու նմանատիպ երևույթներին ու զերծ չեմ մնալու նույնիսկ ամենավիրահատական գործիքակազմերից, այդ թվում՝ սերտ համագործակցելով ՀՀ իրավապահ համակարգի հետ»,-իր խոսքում նշել է Ռոմանոս Պետրոսյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: