Դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու վերաբերյալ որոշումը ԲԴԽ-ն կհրապարակի փետրվարի 27-ին

Լուրեր

31.08.2026 | 12:10
Փաշինյան-Պուտին հանդիպում կլինի // Հորդառատ տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 12:02
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ
31.08.2026 | 11:55
Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Քոչարյանը կալանավայրից դիտարկումներ է արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 11:50
Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը
31.08.2026 | 11:39
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
31.08.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերին․ տուժածներ կան
31.08.2026 | 11:19
Ավելի քան 4000 երեխայի համար Հայաստանում հասանելի են ցերեկային խնամքի և աջակցության ծառայություններ
31.08.2026 | 11:07
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարի ասուլիսը. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 11:06
Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն է կրել US Open-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:58
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ
31.08.2026 | 10:48
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ լաստանավի շրջվելու հետևանքով 8 մարդ մահացել է, 18-ը՝ անհետ կորել
31.08.2026 | 10:41
Գազանջատում՝ Ստեփանավանի որոշ հասցեներում 
31.08.2026 | 10:28
Գեորգի Հարությունյանը գեղեցիկ գոլ է խփել «Ֆերենցվարոշին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:14
ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում առաջին հարվածն է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանի ու ԱՄԷ-ի ռազմաբազաները
31.08.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննեց դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը։ Նիստի ժամանակ նշվեց, որ Մելքումյանը ճանաչվել է սնանկ, և հարց ուղղվեց՝ արդյո՞ք դատավորը, որը սնանկ է ճանաչվել, բանկերի նկատմամբ ունի պարտավորություն, կարող է լինել արդար ու անաչառ դատավոր։

Մելքումյանի ներկայացուցիչը նշեց, որ Դատական օրենսգրքով նախատեսված չէ նման դրույթ, որ եթե դատավորի նկատմամբ կա սնանկության վարույթ, ապա նրա լիազորությունները պիտի դադարեցվեն. «Նման ֆինանսական պարտավորությունները դեռևս չեն ստիպում դատավորին՝ չլինել օբյեկտիվ և անաչառ»։

Նիստի ավարտին հայտարարվեց, որ որոշումը կհրապարակվի փետրվարի 27-ին։

Արայիկ Մելքումյանի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավորի լիազորությունների դադարեցումը տեխնիկական բացթողման պատճառով է եղել, ինչն էլ կապված է դատավորի գերծանրաբեռնվածությամբ։

«Արայիկ Մելքումյանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ այն հիմքով, որ դեռևս օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի պայմաններում Արայիկ Մելքումյանը տվել էր կատարողական թերթ։ Նիստի ընթացքում մենք նշեցինք, որ, այո՛, նման իրավիճակ տեղի է ունեցել, բայց դա պայմանավորված է գերծանրաբեռնված լինելով։ Անընդունելի է մի դատավորի վարույթում 3.000-3.500 դատական գործ միառժամանակ ունենալը, և դա անխուսափելիորեն բերելու է տեխնիկական նման խնդիրների»,- նշեց նա:

Դատավորի ներկայացուցիչը նաև ասաց, որ ԲԴԽ-ն, մեկ այլ դատավորի նկատմամբ նմանատիպ դեպք արձանագրելով, ընդամենը սահմանափակվել է խիստ նկատողությամբ, իսկ Արայիկ Մելքումյանի դեպքում լիազորությունների դադարեցումն է ընտրվել. «Մենք կարծում ենք, որ դա պայմանավորված է եղել Արայիկ Մելքումյանի կողմից դեռևս տարիներ առաջ կայացված պետական ակտերով՝ ներկայիս վարչապետի ընտանիքին պատկանող թերթի դեմ: 2009 թվականին Արայիկ Մելքումյանը 3 մլն դրամի տուգանքի վճարման պարտավորություն է տվել այդ թերթին»։

Դատավորի ներկայացուցիչը հավելեց, որ արդեն դիմել են Եվրոպական դատարան, գործընթաց է նախատեսվում։

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները: Վերջինս էլ ԲԴԽ-ի որոշման սահմանադրականությունը վիճարկել է Սահմանադրական դատարանում։ Արդյունքում ԲԴԽ որոշումը ճանաչվել է հակասահմանադրական: