«Ինձ սկզբից թվաց, թե Սաշիկն է խփել». հրապարակվեց տուժողի հոր ցուցմունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 11:19
Ավելի քան 4000 երեխայի համար Հայաստանում հասանելի են ցերեկային խնամքի և աջակցության ծառայություններ
31.08.2026 | 11:07
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարի ասուլիսը. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 11:06
Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն է կրել US Open-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:58
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ
31.08.2026 | 10:48
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ լաստանավի շրջվելու հետևանքով 8 մարդ մահացել է, 18-ը՝ անհետ կորել
31.08.2026 | 10:41
Գազանջատում՝ Ստեփանավանի որոշ հասցեներում 
31.08.2026 | 10:28
Գեորգի Հարությունյանը գեղեցիկ գոլ է խփել «Ֆերենցվարոշին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:14
ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում առաջին հարվածն է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանի ու ԱՄԷ-ի ռազմաբազաները
31.08.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ
31.08.2026 | 09:45
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում մեքենաներ են արգելափակվել անձրևաջրերում
31.08.2026 | 09:43
Վարչապետը Բիշքեկում կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը
31.08.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստում հրապարակվեց գործով տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանի հոր նախաքննական ցուցմունքը, քանի որ նա երկրում չէ և հնարավոր չէր ապահովել վերջինիս ներկայությունը:

«Դավիթ Սիմոնյանը հանդիսանում է իմ որդին։ Ցանկանում եմ նշել, որ մեր ընտանիքը միշտ հասարակական վայրերում նշել է ապրիլի 1-ի՝ սուտ ասելու օրը, և 2007 թվականի ապրիլի 1-ին նույնպես ցանկացել ենք նշել ինչ-որ ռեստորանում։ Ընտանիքով պետք է գնայինք ռեստորան, որի համար էլ զանգահարել ենք Դավիթին, սակայն որևէ մեկը չէր պատասխանում։ Այդպես էլ չգնացինք, քանի որ Դավիթը չպատասխանեց հեռախոսազանգերին։ Ժամը 20:00-ին կրկին զանգեցինք Դավիթին, հեռախոսազանգին պատասխանեց մի կին, ասացի, որ նա իմ որդին։ Նա էլ ասաց, որ հեռախոսահամարի բաժանորդի վիճակը շատ ծանր է, նրան վիրահատում են։ Սկզբում չհավատացինք, սակայն անմիջապես գնացինք հիվանդանոց»,- ընթերցեց դատախազը։

Տուժողի հայրն իր ցուցմունքում նշել էր, որ որդու ընկերների խոսակցությունից իմացել է, թե Դավիթի վրա կրակել են Ալեքսանդր Սարգսյանի տան նկուղում. «Ենթադրեցի, որ նրա վրա կարող է կրակած լինի Սաշիկը: Դրանից հետո՝ մի քանի օր անց, երբ ես գնացի տուն, վերելակի մոտ հանդիպեցի Արթուր Ղևոնդյանին, ասացի, որ լսել եմ՝ Ալեքսանդր Սարգսյանն է կրակել, նա էլ ասաց, որ կրակել է նրա որդիներից մեկը՝ թմրամիջոցի ազդեցության տակ, նաև նշեց, որ այդ ամենը եղել է պատահական»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան