Հայաստանն այսօր պատրաստ չէ լուրջ ներդրումների. Բագրատ Ասատրյան

Լուրեր

02.10.2026 | 21:13
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
Բոլորը

Հայաստանն այսօր պատրաստ չէ լուրջ ներդրումների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով 2019 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշներին ու 2020-ի մարտահրավերներին։

«Վերջին տասնամյակում ներդրումների աճը հիմնականում պայմանավորված է եղել կոնկրետ իրադարձություններով, կոնկրետ գործարքներով: Այս խնդիրը Հայաստանում այսօր էլ լուծված չէ, ինստիտուցիոնալ լուծումներ են պետք: Ինստիտուցիոնալ առումով Հայաստանը պատրաստ չէ ներդրումներին, և պետք չէ սպասել՝ այս տարի, մյուս տարի»,- ասաց նա:

Տնտեսագետի կարծիքով՝ իշխանություններն այս հարցում անելիք ունեն, կոնկրետ լուծումներ են պետք։

«Բյուջեն իր վրա բեռ պետք է վերցնի՝ կոնկրետ ծրարգրերի մշակումից և միջազգային հանրությանը ներկայացնելուց մինչև այդ ծրարգերի իրականացմանը նպաստելը։ Դրա ձևերը շատ կոնկրետ պետք է մշակվեն, որի պարագայում կարելի է դրական միտումը սպասել, բայց խելամիտ չէ սպասել, որ այս կարճ ժամանակահատվածում որակապես փոփոխություն կլինի: Կարող է 1-2 գործարք լինել, բայց դա չէ մեզ պետք»,- ասաց տնտեսագետը:

Բագրատ Ասատրյանի պնդմամբ՝ կան կոնկրետ քայլեր, որոնք կարող են դաշտը կարգավորել. «Դատական համակարգը զարգացրեք, և ես ձեզ խոստանում եմ, որ ներդրումների հոսքը որակապես կավելանա, տոկոսադրույքները բանկային համակարգում էապես կնվազեն։ Սեփականության իրավունքի խնդիրը, մի օրենքը, հռչակագիրը բավարար չէ այս խնդիրը լուծելու համար, պետք են լուծումներ, որ հասարակությունը համոզվի, որ այս լուծումներն իրականություն են, և ոչ թե այսօրվա իրավիճակով պայմանավորված խոստում»:

Անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի շահագործման հետ կապված խնդրին՝ տնտեսագետը նշեց, որ սա միանշանակ կարող է վատ անդրադառնալ ներդրումային դաշտի վրա:

«Միանշանակ վտանգներ կան, նման հարցերը պետք է շուտ լուծել: Չի կարելի ձգձգել, իշխանությունը պետք է վճռականություն դրսևորի։ Ամեն օր ուշացումը ևս վտանգում է»,- ասաց Ասատրյանը: