ԱՄՆ-ն մուտքի վիզա չի տվել Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությանը

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վիզաների հետ կապված ճգնաժամը շարունակվում է։ Թուրքական «Mynet.com» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությունը հանդիպումներ պետք է ունենար Վաշինգտոնում, սակայն ԱՄՆ-ը մերժել է պատվիրակության անդամներին վիզա տրամադրելու հայտը. փոխանցում է ermenihaber-ը:

Մյուս կողմից՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հերքել է պատվիրակությանը վիզա չտրամադրելու վերաբերյալ լուրերը։ Նախարարությունը թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Արդարարդատության նախարարության պատվիրակությունը ԱՄՆ-ի պաշտոնական մարմինների հրավերով հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4–ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով պետք է մեկներ ԱՄՆ։

Սակայն վերջին շրջանում երկու երկրների միջև վիզաների շուրջ առաջացած ճգնաժամի պատճառով նշյալ այցը մեր նախարարության կողմից չեղյալ է հայտարարվել։ Բնականաբար, մեր պատվիրակության անդամները կամ որևէ պաշտոնական կառույց նրանց անունից վիզա ստանալու հայտ չի ներկայացրել։ Հետևաբար, արդարադատության նախարարության պատվիրակությանը վիզա չտրամադրելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»։

Հիշեցնենք, որ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի՝ Թուրքիայում ահաբեչական խմբավորում համարվող գյուլենակա կառույցի հետ կապի մեղադրանքով կալանավորումից հետո ԱՄՆ-ը դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը։ Թուրքական կողմը իր հերթին նմանատիպ արգելք էր մտցրել ԱՄՆ քաղաքացիների համար։