Ովքե՞ր և ի՞նչ են զեկուցում Նիկոլ Փաշինյանին․ Նինա Կարապետյանցը՝ բանակում տիրող իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Կառավարության գործողությունները բանակում ուշացած են: Խաղաղ պայմաններում ԶՈՒ-ում գրանցվող մահվան դեպքերին նվիրված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

«Մենք ամեն անգամ իրավիճակային լուծումներ ենք տալիս: Այն, որ բանակում վիճակը վատ է եղել, պարզ էր տարիներ շարունակ՝ ինչքան էլ չընդունեն մեր բանակի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչքան էլ հորդորեն մեզ չխոսել բանակում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչքան էլ դատախազությունն ու իրավապահ մարմինները բարձր ցուցանիշներ ցույց տան գործերի բացահայտման հետ կապված, փաստը մնում է փաստ. մենք ամեն տարի բանակում զգալի թվով մահեր ենք ունենում, և դրանց մի մասը տեղի է ունենում շատ անհասկանալի պայմաններում»,- նշեց իրավապաշտպանը:

Նինա Կարապետյանցի խոսքով՝ այդ սպանություններն ու ինքնասպանությունները կանխելուն ուղղված որևէ իրական գործողություն չկա:

«Ես հասկանում եմ պարոն Փաշինյանին, ինքը պետք է հիմնվի այն պաշտոնատար անձանց զեկույցների վրա, որոնց ինքը վստահում է: Հիմա հարցն այն է՝ ինչ են նրան զեկուցում: Շատ կարևոր է, թե ովքեր են նրան զեկուցում: Մի անգամ հանդիպում չկազմակերպվեց՝ ալտերնատիվ տեսակետ լսելու համար»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: