Մայրն իր զինվորին է ուզում, ՊՆ-ի ցավակցությունն ի՞նչ անի. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.02.2020 | 16:58Վաղն Ազգային ժողովում կայանալու է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին հրավիրված են նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ու ՊՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա փոխանցմամբ՝ քննարկվելու են վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահերը:
«Մենք փորձելու ենք հասկանալ այս ամենի իրական արմատները: Ցավոք, մենք այսօր ունենք «կամանդիրներ», ովքեր առաջնորդվում են անհասկանալի հասկացություններով: Այսօր ինձ զարմացնում է, որ որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատու չէ: Մենք պետք է կարողանանք բանակը համալրել ռազմական հոգեբաններով»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան