«Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը տեղափոխվել է հոգեբուժարան՝ դատահոգեբանական փորձաքննության

Լուրեր

31.08.2026 | 13:37
Սեդրակ Քոչարյանը հանք չունի, չգիտեմ` ինչի մասին է խոսքը. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:26
ԿԲ փոխնախագահը դիվանագետներին ներկայացրել է ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումներն ու աճի դինամիկան
31.08.2026 | 13:25
Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի տնակ քանդել. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 13:20
Թենիսիստ Առնո Ավետիսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
31.08.2026 | 13:15
ՇՄԱԳ-ը՝ նոր կանոններով․ ինչ է փոխվում բնապահպանական փորձաքննության գործընթացում
31.08.2026 | 13:15
Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:10
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում
31.08.2026 | 13:04
Փաշինյանն ու Մոդին քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության խորացումն ու TRIPP նախագիծը
31.08.2026 | 12:56
Բիշքեկում քիչ անց Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի կունենա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 12:55
ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել Ադրբեջանում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
31.08.2026 | 12:51
Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
31.08.2026 | 12:46
«2001-ին ձեռք է բերել, բայց վաճառել է 2021-ին». փաստաբանը մանրամասներ հայտնեց Քոչարյանների գործից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 12:38
Ալիևը ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ միջոցառումներին
31.08.2026 | 12:30
Նեպալի ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը, շուրջ 4800-ն անհետ կորած է համարվում
31.08.2026 | 12:21
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
Բոլորը

Հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանը, դատարանի որոշմամբ, տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու:

Այս մասին Factor.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը:

Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն էլ Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ տղամարդը շարունակում է մեղադրյալի կարգավիճակ ունենալ։ «Եթե տվեցին մեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ, ապա գործը կշարունակվի սովորական հունով, ընդհանուր կարգով։ Իսկ եթե փորձաքննությամբ ճանաչվեց անմեղսունակ և որոշվեց, որ նա տառապում է որևէ հոգեկան հիվանդությամբ, ինչը նրան զրկում է իր գործողությունները ղեկավարելուց, ապա կազատվի քրեական պատասխանատվությունից, և առաջ կգա հարկադիր բուժման խնդիրը։ Դա էլ առանձին, հատուկ դատական ընթացակարգ է»,- ասաց Արթուր Թորոսյանի պաշտպանը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» և կրակոցներ հնչեցրել։ Ավելի ուշ՝ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բանակցել էր նրա հետ և իր ծառայողական մեքենայով հեռացրել տարածքից։ Արթուր Թորոսյանին առաջադրված է մեղադրանք՝ պատանդ վերցնելու և գույքը վնասելու հոդվածներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան