ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Ցավալի է, որ մեր երկրի ղեկավարությունը «Կարգին հաղորդում»-ից այն կողմ բան չի ցիտում. Էդգար Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այսօր ատելության մթնոլորտն արհեստականորեն գեներացվում է ռևանշիստների, հին իշխանության կողմից, բայց նախկիններն էլ հետ չեն գա, ես նման վտանգ չեմ տեսնում»,- Factor TV-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում տեսակետ է հայտնում կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:

Ամեն դեպքում, ներկայիս իշխանության գործելաոճը ևս նրան չի բավարարում: Ռեժիսորը ժողովրդի անունից իշխանությանը խնդրում է չքաղաքականացնել ամբողջ ազգը և քիչ խոսել, դադարել «զբաղվել դեմագոգիայով»:

«Ով նախկին իշխանության հետույքը չի համբուրել, իր համար լավ չի եղել, բայց այսօր էլ կան հետույքներ, որոնք պետք է համբուրել. դա է ինձ մտահոգում: Իրավիճակը նույնն է: Սա անձերի խնդիր չէ, սա կադրային վատ քաղաքականության և պետական մտածողության բացակայության խնդիր է, դեկլարատիվ սուտ բաների, բյուրոկրատիզմի մեջ է խնդիրը»,- շեշտում է պարոն Բաղդասարյանը:

Մեր երկրում տարվող մշակութային քաղաքականությունից ևս ռեժիսորը գոհ չէ: Նա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պահանջում է ներկայացնել տվյալներ՝ կոնկրետ մշակույթի մասով պետական բյուջեից ինչ ծախսեր են արվում և ինչ նպատակով. «Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցին կողքիններն այնպիսի խորհուրդներ տվեցին, որ սարքեցին մեմ, ծաղրեցին՝ գնաց, իսկ Արայիկ Հարությունյանին մշակույթն ընդհանրապես չի հետաքրքրում: Երբ ռեժիսորներով ասում ենք, որ մեզ պետական աջակցություն է պետք, ասում են՝ գումար չկա: Ներողությո՛ւն, եկեք աուդիտ անցկացնենք, տեսնենք՝ էդ ինչի՞ վրա եք ծախսում էդ գումարները, ո՞ւր եք գնում, ի՞նչ անիմաստ հոբելյաններ եք նշում… Այսպես հեռուն չենք գնա: Ցավալի է, որ մեր երկրի ղեկավարությունը «Կարգին հաղորդում»-ից այն կողմ բան չի ցիտում, դա պատահակա՞ն է. դա մտահորիզոն է ցույց տալիս»,- ասում է մեր զրուցակիցը:

Նրա տպավորությամբ՝ պաշտոնյաները արվեստագետներին հաճախ վերաբերվում են որպես մուրողների: «Չինովնիկը մեզ հետ դատախազի նման է խոսում…Մեր երկրում տիրող իրավիճակը ֆարս է, տրագիկոմեդիա, իսկ «հեփի էնդ» հնարավոր է, եթե ղեկավարները կադրային ճիշտ քաղաքականություն վարեն ու պետական մտածողությամբ առաջնորդվեն»,- եզրափակում է պարոն Բաղդասարյանը:

 

Աննա Բաբաջանյան