Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Իսպանիայի ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ

Լուրեր

31.08.2026 | 13:26
ԿԲ փոխնախագահը դիվանագետներին ներկայացրել է ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումներն ու աճի դինամիկան
31.08.2026 | 13:25
Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի տնակ քանդել. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 13:20
Թենիսիստ Առնո Ավետիսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
31.08.2026 | 13:15
ՇՄԱԳ-ը՝ նոր կանոններով․ ինչ է փոխվում բնապահպանական փորձաքննության գործընթացում
31.08.2026 | 13:15
Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:10
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում
31.08.2026 | 13:04
Փաշինյանն ու Մոդին քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության խորացումն ու TRIPP նախագիծը
31.08.2026 | 12:56
Բիշքեկում քիչ անց Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի կունենա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 12:55
ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել Ադրբեջանում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
31.08.2026 | 12:51
Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
31.08.2026 | 12:46
«2001-ին ձեռք է բերել, բայց վաճառել է 2021-ին». փաստաբանը մանրամասներ հայտնեց Քոչարյանների գործից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 12:38
Ալիևը ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ միջոցառումներին
31.08.2026 | 12:30
Նեպալի ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը, շուրջ 4800-ն անհետ կորած է համարվում
31.08.2026 | 12:21
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
31.08.2026 | 12:10
Փաշինյան-Պուտին հանդիպում կլինի // Հորդառատ տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ։

«ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորեց տիկին Լայային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության մեջ։

Հայաստանի և Իսպանիայի ԱԳՆ ղեկավարներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունն առավել ամրապնդելու և հարստացնելու հայ-իսպանական բարիդրացիական հարաբերությունների օրակարգը, որի համար ամուր հիմք են հանդիսանում երկու ժողովուրդների միջև պատմության խորքից եկող փոխադարձ հարգանքը և փոխըմբռնումը: Երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման առումով ընդգծվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների, տարբեր մակարդակներով փոխայցելությունների և հանդիպումների անցկացումը:

Անդրադարձ կատարելով հայ-իսպանական համագործակցության բազմաշերտ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Սրանչա Գոնսալես Լայան ընդգծեցին առկա ներուժի լիարժեք իրացումը առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության խթանման և զարգացման միջոցով:

Կողմերն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությանն առնչվող հարցերի՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունները կարգավորող իրավական հենքի: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նաև Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների հիման վրա բազմաբովանդակ շփումների և ազգային մակարդակով ձեռքբերումները համախմբող ամուր հարթակ»,- ասված է հաղորդագրությունում: