Ընդդիմությունը չի կարողացել ընտրատեղամասեր մարդ ուղարկել. Ալեն Սիմոնյանը՝ Տիգրան Մուկուչյանի կեղծիքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչպես է լինում, որ իշխանությունները փորձում են ազատվել նախկին ռեժիմի կադրերից, օրինակ՝ Հրայր Թովմասյանից, բայց գլխավոր դատախազը մնում է, ինչպես իրենք էին ժամանակին հայտարարում՝ ընտրությունները կեղծած Տիգրան Մուկուչյանը մնում է:

«Մենք ունենք բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, որոնք աշխատել են ՀՀԿ-ի հետ։ Կա զրոյական կետ։ Մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու։ Քանի որ ակնհայտ է, որ մարդիկ ապրել են մի իրավիճակում, որից բոլորը հրաժարվել են։ Եթե դուք զուգահեռներ եք անցկացնում Հրայր Թովմասյանի կամ, օրինակ, դատախազի միջև… Հրայր Թովմասյանի մասով կա քրեական գործ, Հրայր Թովմասյանը քաղաքականացված մարդ է՝ ոչ քաղաքկաան մարմնի մեջ։ Եկեք տարբերենք թացը չորից»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե Մուկուչյանին մեղադրում էին ընտրությունները կեղծելու մեջ, արդյո՞ք նա ՀՀԿ-ի համար չի աշխատել, Սիմոնյանը պատասխանեց. «Երևի խառնում եք, քանի որ մեր քաղաքական ուժն այն եզակիներից է, ով հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ ընդդիմությունն ունեցել է խնդիր, որովհետև չի կարողացել ապահովել ընտրատեղամասերում ներկայացուցիչների քանակ։ Ընտրությունների ժամանակ պաշտոնական փաստաթուղթ է համարվում ոչ թե Մուկուչյանի խոսքը, այլ այն միակ տեղամասային արձանագրությունը, որը ստանում է դիտորդը և դրանք հավաքելով՝ ունենում ես ընտրությունների տվյալները։ Եթե դուք գլխավորեք «Ոչ»-ի շտաբը և 2000 ընտրատեղամասերից վերցնեք բոլոր արձանագրությունները և այնտեղ նստած լինի սատանան, որևիցե բան չի կարող փոխվել, քանի որ փաստաթուղթը ձեր մոտ եղած արձանագրությունն է, այլ ոչ թե այն, ինչը կհնչեցվի։ Դրա համար պետք է ծանոթ լինել ընդհանուր պրոցեսին՝ ընտրությունների հետ կապված»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան