Հ1-ի աշխատակիցներն ահազանգում են՝ եկամտահարկի համահարթեցման արդյունքում իրենց աշխատավարձերը չեն ավելացել. տնօրինությունից հերքում են

Լուրեր

31.08.2026 | 12:10
Փաշինյան-Պուտին հանդիպում կլինի // Հորդառատ տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 12:02
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ
31.08.2026 | 11:55
Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Քոչարյանը կալանավայրից դիտարկումներ է արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 11:50
Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը
31.08.2026 | 11:39
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
31.08.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերին․ տուժածներ կան
31.08.2026 | 11:19
Ավելի քան 4000 երեխայի համար Հայաստանում հասանելի են ցերեկային խնամքի և աջակցության ծառայություններ
31.08.2026 | 11:07
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարի ասուլիսը. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 11:06
Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն է կրել US Open-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:58
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ
31.08.2026 | 10:48
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ լաստանավի շրջվելու հետևանքով 8 մարդ մահացել է, 18-ը՝ անհետ կորել
31.08.2026 | 10:41
Գազանջատում՝ Ստեփանավանի որոշ հասցեներում 
31.08.2026 | 10:28
Գեորգի Հարությունյանը գեղեցիկ գոլ է խփել «Ֆերենցվարոշին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:14
ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում առաջին հարվածն է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանի ու ԱՄԷ-ի ռազմաբազաները
31.08.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիքի» մի խումբ աշխատակիցներից Factor.am-ն ահազանգ է ստացել: Պետական միջոցներից սնվող հեռուստաընկերության աշխատակիցները մեզ տեղեկացրել են, որ եկամտահարկի համահերթեցումից հետո իրենց  աշխատավարձում փոփոխություն չի եղել:

Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում 150 հազար դրամ ստացողները եկամտահարկ վճարում էին իրենց աշխատավարձի 23 տոկոսը, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողները՝ 28 տոկոսը, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները՝ 36 տոկոսը: Հունվարի 1-ից արդեն բոլորը վճարում են 23 տոկոս եկամտահարկ:

Հանրային հեռուստաընկերության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ 2020 թվականի հունվարի 1-ից «Առաջին ալիքի»  աշխատակիցների, մասնավորապես, շուրջ 70 աշխատակից ունեցող  լրատվական և վերլուծական հաղորդումների բաժնի  աշխատակիցների մեծ մասի    աշխատանքային և ծառայությունների մատուցման պայմանագրերում փոփոխություններ են իրականացվել, որոնց արդյունքում այդ աշխատակիցները ստացել են այնքան աշխատավարձ, որքան մինչ օրենքի ուժի մեջ մտնելը:

«Առաջին ալիքի» ղեկավարության այս որոշումը  հետտոնական սառը ցնցուղ է եղել  այդ աշխատակիցների համար, նրանք նախ որոշել են դժգոհության ալիք բարձրացնել և չստորագրել նոր պայմանագրերը: Սակայն, ի վերջո, տեղի են տվել  վարչական մասից ստացվող պարբերական զանգերի արդյունքում։

Ահազանգի վերաբերյալ  Factor.am-ը  դիմել է «Առաջին ալիքի» գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին՝ պարզաբանման խնդրանքով: Մեր գրավոր հարցերին ի պատասխան հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցել են. «2020 թվականին աշխատակիցների պայմանագրերում համահարթեցման արդյունքում որևիցէ փոփոխություն չի կատարվել: ՀՀ Հարկային օրենսգրքի շրջանակներում եկամտային հարկի համահարթեցման արդյունքում նախկինում 150 հազար դրամ և ավելի հարկման բազա ունեցող աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են»:

Ուշագրավ է, որ «Առաջին ալիքի» ղեկավարությունը խուսափել է պատասխանել Factor.am-ի այն հարցին, թե համահարթեցման արդյունքում քանի՞ աշխատակցի աշխատավարձ է բարձրացել:

Հիշեցնենք, որ  քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկամտային հարկի համահարթեցումը համարում էր կարևորագույն ձեռքբերում: Ըստ նրա՝ այս փոփոխությունը բարելավելու էր քաղաքացիների սոցիալական վիճակը: Մինչդեռ մեզ դիմած  «Առաջին ալիքի» աշխատակիցները դժգոհում են, որ իրենց համար այդ փոփոխության դրական արդյունքը նկատելի չէ և նշում են, որ իրենց խաբված են զգում։

2020 թվականի պետական բյուջեով Հանրային ՀԸ-ին հատկացվել է 7 մլրդ 396 մլն 131 հազար դրամ: Սա միայն տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, մանկապատանեկան և հանրության համար նշանակալի այլ բնույթի հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն ապահովելու համար:

Նարեկ Կիրակոսյան