Նիկոլ Փաշինյանի սուր ելույթի հետքերով. ՏՄՊՊՀ գովազդի շուկայի մենաշնորհն է ուսումնասիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:45
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ
07.08.2026 | 11:39
Թրամփը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը սահմանափակող հրամանագրեր է ստորագրել
07.08.2026 | 11:37
«Սատանայի փաստաբանը»․ Վարդևանյանին համեմատեցին Կիանու Ռիվզի և Ալ Պաչինոյի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:30
Վայոց ձորում 2026-ի առաջին կիսամյակում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարը ամփոփել է ոստիկանության աշխատանքը
07.08.2026 | 11:22
Այսօր ամոթի օր է․ Մարիաննա Ղահրամանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:15
ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև
07.08.2026 | 11:07
Հրաձգություն Թաիլանդի դպրոցներից մեկում․ 7 մարդ զոհվել է, տասնյակ վիրավորներ կան
07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ահազանգ ենք ստացել, որ ձվի ինքնարժեքը 20-25 դրամ է, 20 օր է՝ ուսումնասիրություն ենք սկսել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Ձվի շուկայում մենք արդեն երևի 20 օր է՝ սկսել ենք ուսումնասիրությունը, խնդիրը կապված է գնանկման հետ, այսինքն՝ փոքր տնտեսվարող սուբյեկտների կողմից ահազանգեր էինք ստացել, մամուլում ևս տեղեկատվություն հայտնվեց, որ շուկայում ահագնացող վիճակ է, այսինքն ձվի ինքնարժեքը 20-25 դրամ է, որն աննախադեպ է, բայց ուզում եմ հստակ ասել, որ մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ ներմուծման պատճառով է, այդպիսի բան չկա: ՀՀ, վերջին ամիսներին, ձու չի ներմուծվել, եթե չեմ սխալվում՝ վերջին ներմուծումը եղել է մարտին, որը ոչ մի ազդեցություն չի ունեցել դրա վրա։ Այստեղ հիմնական պաշտոնական պատճառը ձվի գերարտադրությունն է, բայց դա մենք ուսումնասիրում ենք, թե ինչքան նոր ածան հավ է ներմուծվել, դրանց ածելու քանակը, արդյոք կա ժամկետանց ձու, մենք նաև ներգրավվել ենք մեր գործընկերներին ՍԱՏՄ-ի, կարծում եմ մոտ ժամանակներս մենք կհասկանանք ինքնարժեքի կառուցվածքը, կհասկանանք արդյոք խոշոր տնտեսվարողները փորձո՞ւմ են մանրներին դուրս մղել, բայց ձու արտադրողների քանակը մի քանի անգամ շատացել է, ինչի հետևանք է նաև սա։ Առաջին տպավորությունն այն է, որ ինքնարժեքից ցածր է վաճառվում, բայց պետք է հասկանանք պատճառները»,- նշեց նա։

Գևորգյանը նաև ասաց, որ շաքարավազի հետ կապված վարույթ են սկսել․ «Շաքարավազով արդեն գործ ենք սկսել։ Շաքարավազով արդեն հստակ պատկերացումներ ունենք, որ ինքնարժեքից ցածր է վաճառվում խոշոր սուպերմարկետների կողմից, բայց վարույթ ենք հարուցել, որ հասկանանք ինչի արդյունք է։ Վարույթ է հարուցվել փաստի հիմքով՝ հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում»։

Նա նշեց, որ ուսումնասիրություն են սկսել ցորեն, ալյուր, հանքարդյունաբերություն, մեդիագովազդ, դեղերի շրջանառություն, ձվի շուկայի ոլորտներում։

Հարցին՝ «Յուքոմի» և «Բիլայնի» միավորման արդյունքում կարող են խնդիրնե՞ր առաջանալ, Գևորգյանն աձագանքեց․
«Այս պահին չեմ կարող ասել խնդիրներ կան, թե չկան, որովհետև այս պահին ուսումնասիրություններ են իրականացվում, ընդամենը օրեր առաջ առաջին նիստն էր, տեղեկատվություն ենք հավաքագրում, որպեսզի հասկանանք՝ հնարավոր շուկաներում ի՞նչ է կատարվում, ընդ որում շուկաները դրանք թե՛ ամրակցված կապն են, թե՛ ինտերնետն է, թե՛ շարժական ինտերնետն է, թե՛ բջջային կապն է, թե՛ ունեցած ենթակառուցվածքներն են, թե՛ հեռուստատեսությամբ հեռարձակման իրավունքն է, այսինքն՝ բոլոր շուկաներում առանձին-առանձին նայելու ենք, հասկանալու ենք՝ որոնք ամրակցված համարենք և ամբողջական պատկեր ենք ներկայացնելու։ Եթե տեսնենք, որ կլինի խնդիր շուկայում տնտեսական մրցակցության առումով, ապա մեր դատողությունները կլինեն այդ տեսակետից, եթե կտեսնենք, որ խնդիր չկա, կասենք խնդիր չկա։ Հնարավոր է՝ պայմանով գործարք լինի, որ պետությունը որոշակի պայմաններ թելադրի, բայց այս պահին որևէ որոշում չկա»։

Նա ասաց, որ մենաշնորհ չի լինի, բայց խնդիր կարող է լինել․ «Մենաշնորհ չի լինի, բայց գերիշխող դիրքի կենտրոնացվածություն կմեծանա, գերիշխող դիրքն ավելի կմեծանա, բայց նաև պետք է գնահատենք ֆիքսված կապից օգտվողների քանակը՝ արդյոք այդ ոլորտը շարունակում է մնալ տենդենցի մեջ, ի՞նչ ազդեցություն կունենա շուկայի վրա»։

Սակագնի բարձրացման մասին հարցին նա դժվարացավ միանշանակ պատասխանել, բայց ասաց, որ դա կարող է լինել պայմաններից մեկը։
Հարցին՝ իշխանությունները հաշվի առնո՞ւմ են այն հանգամանքը, որ «Յուքոմի» բաժնեմասների մեծ մասը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, որը հիմա քրեական գործով է անցնում, Գևորգյանն ասաց, որ իրենք ինքնավար մարմին են և չգիտեն, թե իշխանությունների օրակարգում ինչ է քննարկվում այդ առնչությամբ։

Դիտարկմանը, որ եթե միավորվեն, այլ օպերատորի մուտքի հետ կապված խնդիրներ կառաջանան, նա ասաց, որ դա լուրջ խնդիրներից մեկն է։

ՏՄՊՊՀ ղեկավարն ասաց, որ ուսումնասիրություններ են սկսել նաև գովազդի ոլորտում այնտեղ մենաշնորհ կա:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այս մասով սուր ելույթ էր ունեցել և մատնանշել առկա մենաշնորհի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: