«Իշխանությունների դանդաղկոտությունը հակահեղափոխականների մեջ հույսեր արթնացրեց»․ Սոնա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.02.2026 | 13:00
Դուք չգիտե՞ք՝ ինչու է անհնար խոսել Մայր Աթոռի ներկայացուցիչների հետ․ Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 12:50
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 12:46
ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ժնևում քննարկել են միջուկային զենքի մասին պայմանագիրը
24.02.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել հեղինակավոր մրցաշարում
24.02.2026 | 12:28
«Բուդյո-Գլիմտի» մարզիչ․ Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, բայց նրա խաղի ինտենսիվությունը շատ բարձր է
24.02.2026 | 12:19
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 12:17
2 նախագահ, մեկ վարչապետ, մեկ պատգամավոր և այլք․ ովքեր 2025-ին հայտնվեցին ամբաստանյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 12:11
Երկրաշարժ՝ Մասիսից ոչ հեռու // ՔՊ-ական պատգամավորը դատի է տվել քաղաքագետին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 12:05
Պատերազմի 4-րդ տարելիցին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիև է ժամանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:55
Իրանում Սուրեն Պապիկյանը հանդիպել է իր պաշտոնակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.02.2026 | 11:49
Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք․ ՊԵԿ
24.02.2026 | 11:37
«ԱԶ Ալկմար» – «Նոա» հանդիպման հյուրերի սեկտորի տոմսերը սպառվել են
24.02.2026 | 11:33
Եկեղեցին ասում է՝ օտարումն ընդհանրապես արգելեք․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:24
Այս նախագիծը որևէ խնդիր չի լուծում Հայ առաքելական եկեղեցու ժառանգության հատվածում․ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:15
Ուժի կիրառման վերաբերյալ որոշումները չեն կարող պատվիրակվել մեքենաներին․ Հայաստանն ընդգծում է՝ մարդկային դատողությունը մնում է անփոխարինելի․ Միրզոյան
Բոլորը

Տարիներ շարունակ Հայաստանում ընտրությունների արդյունքները կեղծվել են տվյալ օրվա իշխանության, ռեժիմի կողմից։ Եղել է հանցագործություն և, ըստ էության, քաղաքացիների հիմնական՝ ընտրելու իրավունքը, ոտնահարվել է, քաղաքացիների ձայները գողացվել են։ Այդ հանցագործությունն ավարտին հասցնող կառույցը միշտ եղել է Սահմանադրական դատարանը։ Այս մասին այսօր «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով քննարկմանը նշեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Ազյվազյանը։

«Դրանով ՍԴ-ն հուսալքել է քաղաքացիներին ու լուրջ հիասթափություն բերել։ Հեղափոխությունից հետո մենք ակնկալում էինք, որ նոր իշխանություններն իրավական և քաղաքական գնահատական կտան անցյալին և ոչ միայն դատական իշխանության մասով, այլ, առհասարակ, պետության զավթմանը, և շատ արագ քայլեր կձեռնարկեն և՛ սահմանադրական փոփոխությունների համար, և՛ հին ռեժիմի վարկաբեկված կառույցներն ու կազմը վերանայելու ուղղությամբ, ինչը, ցավոք, չարվեց։ Այսօր մենք ականատեսն ենք նրան, որ իշխանությունների դանդաղկոտությունը բերեց ներքին լարվածության, բերեց նրան, որ հեղափոխությանը սատարող քաղաքացիները սկսեցին հիասթափություն ապրել։ Այս ամենը նաև հույսեր արթնացրեց հակահեղափոխական ուժերի մոտ, որ այս ամենը ժամանակավոր է և նրանք դեռևս կարող են վերադառնալ իշխանության։ Այս առումով՝ քայլը, որն արվեց, դրական է։ Ես չեմ տեսնում այլ ելք, որը հնարավոր էր»,- ասաց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենը։

Սոնա Ավազյանը հավելեց, որ իրենց վերջին ուսումնասիրության արդյունքում պարզել են, թե Հայաստանում ամենակոռումպացված կառույցը դատական համակարգն է:

«Երկրորդը համարվում են ԶԼՄ-ները, երրորդը՝ Դատախազությունը»,- ասաց Սոնա Այվազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան