Կուսակցությունների ֆինանսավորումը վերանայվելու է. «Իմ քայլը» դաշինքին գործադիրը 78 մլն հատկացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 16:45
Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
16.12.2025 | 16:37
ՖԻՖԱ․ Դոնարուման՝ տարվա լավագույն դարպասապահ
16.12.2025 | 16:30
Փոշի, կեղտ, չկառուցված․ Խաչատուր Սուքիասյանը՝ Կենտրոնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:21
Մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած հաջորդ տարվա սկզբից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին
16.12.2025 | 16:20
Կիևի «Դինամոյի» մարզիչ․ «Նոայի» դեմ խաղում պետք է պահենք ակումբի դեմքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:15
Ամոթ է ուսադիր կրող մարդու համար․ Պապիկյանը՝ պահեստազորի փոխգնդապետի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:05
Մայր Աթոռի արձագանքը՝ պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելուն
16.12.2025 | 16:01
Քրեական վարույթ է հարուցվել 37-ամյա տղամարդու կողմից հոր ու մոր սպանության դեպքով
16.12.2025 | 15:52
Ռոբերտ Արզումանյանը` ժյուրիի կազմում․ The Guardian-ն ընտրում է տարվա լավագույն ֆուտբոլիստներին
16.12.2025 | 15:45
Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է հայտնաբերվել
16.12.2025 | 15:36
Ճամբարակի համայնքապետին պատկանող ինքնակամ շինությունը պետք է քանդվի․ Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել
16.12.2025 | 15:22
Եվրոպայի առաջնորդները խոստանում են բազմազգ ուժեր ստեղծել Ուկրաինայի համար
16.12.2025 | 15:10
ՀՀ ՊՆ-ն ԵՄ-ից 20 մլն եվրո կստանա // Թրամփը BBC-ից 5 մլրդ դոլար է պահանջում․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 15:06
Դատավորներին 40 հզր դոլար՝ բարենպաստ դատական ակտի համար․ փաստաբան Արմեն Օհանյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
16.12.2025 | 14:54
Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան, ԱՄՆ-ն ու Եվրոպան Բեռլինում համաձայնության են եկել անվտանգության երաշխիքների շուրջ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալ:

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կհատկացվի՝ 5 միլիոն 200 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9 միլիոն 150 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 7 միլիոն դրամ, Դաշնակցությանը՝ 4 միլիոն 300 հազար դրամ, «Իմ քայլը» դաշինքին՝ 78 միլիոն դրամ:

Ընդհանուր՝ ՀՀ պետական բյուջեից կուսակցություններին կհատկացվի 103 միլիոն 725 հազար դրամ:

«Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին արդեն իսկ ընթանում են լայնաֆորմատ քննարկումներ Կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ, օրենքով վերանայվելու են կուսակցությունների ֆինանսավորման կարգը: Կարծում եմ՝ այն ժամանակներն անցել են, երբ կուսակցական գործունեությունը վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում, օրենքի փոփոխություններով պետք է խթանենք, որպեսզի երիտասարդները ունենան ցանկություն զբաղվել կուսակցական, քաղաքական գործունեությամբ, որովհետև քաղաքական կայունության ու պետականության համար կարևոր է, որ կուսակցությունները կայանան, զարգանան», – ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: