Իշխանությունը չունի Հոկտեմբերի 27-ը բացահայտելու այն ցցուն պահանջը, որը կա Մարտի 1-ի դեպքում․ Անահիտ Բախշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
22.02.2026 | 10:26
ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
22.02.2026 | 10:11
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում սպանված ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա Գլխավոր դատախազությունը վերաբացել էր «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասն ու սկսել նոր քննություն։ Գլխավոր դատախազը գործն ուղարկել էր ԱԱԾ, որտեղ արդեն ձևավորվել է քննչական խումբ: Տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանն արդեն երեք անգամ հրավիրվել է ԱԱԾ: Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում նշել է Անահիտ Բախշյանը:

Բախշյանը նշեց, որ իրեն ԱԱԾ-ում երաշխավորել են, որ պատրաստ են գործը հասցնել ճիշտ ավարտին: Տարիներ առաջ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպան համար մեղադրել էր ՌԴ հատուկ ծառայություններին և մասնավորապես  Գլխավոր հետախուզական վարչությանը: Հայաստանի ԱԱԾ-ն մշտապես համարվել է ռուսական ԱԱԾ-ի կցորդը, Անահիտ Բախշյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ԱԱԾ-ն Ալեքսանդր Լիտվինենկոյի հայտարարության անաչառ ուսումնասիրության վերաբերյալ էլ է երաշխիքներ տվել:

«Ալեքսանդր Լիտվինենկոյի հայտարարության վերաբերյալ խոսակցություն եղել է, իրենք արդեն խոսում էին այն մասին, թե ինչպես կարող են անել: Եթե իրենք մոռանան, ես կհիշեցնեմ»,- ասաց նա:

«Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանը հունվարի 14-ին նամակով դիմել էր ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին և գլխավոր դատախազին, որպեսզի «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ ճանաչվեն ոչ թե զոհերի հարազատները, այլ Հայաստանի Հանրապետությունը ի դեմս կառավարության և խորհրդարանի:

Անահիտ Բախշյանն ասաց,  որ նամակին անմիջապես արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազը: «Մենք հանդիպել ենք, երկար խոսել ենք, նա ասել է, որ որևէ օրենքով կառավարությունը և խորհրդարանը չեն կարող տուժողներ ճանաչվել: Սա ինձ համար շատ տարօրինակ է, որովհետև այս գործը կոռուպցիայի մասին չէ, սա պետականության դեմ ուղղված հանցագործություն է: Կառավարությունից ստացել եմ պատասխան, որ նամակն ուղարկվել է դատախազին, բայց Ազգային ժողովից որևէ արձագանք չեմ ստացել»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Պատասխանելով հարցին, թե ըստ իրեն, ինչու ԱԺ-ից չեն արձագանքել նամակին, Անահիտ Բախշյանը մեկնաբանեց. «Երեկ տեղեկացել եմ, որ ԱԺ նախագահին ուղղված նամակը ուղարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, տեսեք թե ինչքան ժամանակ է անցել: Այնտեղից ինձ ասել են, որ կկանչեն, կհանդիպենք, կզրուցենք: Այսօրվա իշխանությունները Հոկետեմբերի 27-ի նկատմամբ չունեն այն ցցուն հետաքրքրությունը կամ բացահայտելու պահանջը, ինչպես Մարտի 1-ինը: Մարտի 1-ին իրենք տուժել են, Հեկտեմբերի 27-ին պետությունն է տուժել: Պետությունն է տուժել, Ազգային ժողովն է տուժել, ԱԺ նախագահը գոնե իր երկրի արժանապատվությունը պահելու համար ինչ-որ քայլ պետք է անի, որ մենք իմանանք ինքն այդ ցավի կրողն է»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոյսան