Եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ այդպես չէին խոսի․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 21:21
Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են
26.04.2026 | 19:53
Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին
26.04.2026 | 19:14
Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26.04.2026 | 18:54
Գերմանիայում հետաքննում են ընդդեմ Բունդեսթագի կազմակերպված ֆիշինգային հարձակումները՝ Signal-ի միջոցով
26.04.2026 | 17:56
Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում
26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից և հարցրեց, թե ի՞նչ նկատի ուներ այդ ասելիս։

«Արդյոք, օրինակ, պատրաստվում եք վառել նրանց մեքենաները, որովհետև նման հարցադրում, անգամ, այստեղ է եղել»,- հարցրեց Սիսակ Գաբրիելյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց․ «Եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ այդպես չէին խոսի, որովհետև եղել են ժամանակներ, և եղել են մեքենա վառողներ, «պադյեզդներում» ծեծողներ, ընդհուպ կրակող սպանողներ։ Եվ այդ մարդիկ երբեք այդ մարդկանց հետ այդ տոնով չեն խոսացել։ Ուրախ եմ, որ այսօր մեր կառավարության պայմաններում այդպիսի տոնայնությամբ խոսակցություններ տեղի են ունենում, քանի որ այն ժամանակ, երբ ես այս տոնայնությամբ կառավարության հետ խոսում էի, այսօրվա շատ ընդդիմադիրներ պարզապես սփրթնում էին ԱԺ-ում, իսկ հիմա ուրախ եմ, որ նրանք վերագտել են կամ գտել են իրենց վստահությունը»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ով կխոչընդոտի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը, կհամարվի հակապետական ուժ։ «Ինձ թվացել է, որ բոլոր ժամանակների ընդդիմադիներս այդպես ենք վերաբերվել, որ ով որ կխոչընդոտի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը, հակապետական է, ու խոսքը նրա մասին չէ, որ ով կքվեարկի այո, ով կքվեարկի ոչ։ Մի կարևոր նրբություն կա՝ ասել եմ իրավական խոչընդոտ։ Ակնարկել եմ, որ եթե այս որոշումը ՍԴ-ում վիճարկվի, մենք սա կգնահատենք այսպես, քանի որ մենք ասում են՝ եկեք գնանք ժողովրդին հարցնենք, իսկ եթե ուժ կա, որ ասում է՝ ես ժողովրդին չեմ ուզում հարցնել, ուզում եմ հարցնել ՍԴ-ին, բխում է որոշակի հետևություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։