Քեզ ՀՔԾ֊ում 10 հազար էին տվել. ինչո՞ւ ես իմ դեմ սուտ ցուցմունք տվել. Բիլյանը՝ Սողոմոնյանին

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Սասնա ծռերի» գործի անջատված մասով առաջինը ազատության մեջ հայտնված մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը, որին խմբի անդամները մեղադրում են իրենց դեմ սուտ ցուցմունքներ տալու և դրա դիմաց ազատ արձակվելու համար, այսօր հրավիրվել էր դատարան: Սողոմոնյանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել:

Պավլիկ Մանուկյանը հարց տվեց Սողոմոնյանին. «Էդգար ջան, արդարությունը վերականգնելու կարիք կա, պատասխանիր, շարունակո՞ւմ ես պնդել նախաքննության ժամանակ տված քո ցուցմունքները: Արդարությունը քո խոսքն է պահանջում Խեղում եք ճակատագիր, ունես հնարավորություն ճշմարտությունը ասելու»։

Սողոմոնյանն արձագանքեց՝ հրաժարվում եմ ձեր հարցերին պատասխանել: Սողոմոնյանի ցուցմունքի համաձայն, Արմեն Բիլյանը ոստիկան Գագիկ Մկրտչյանին հրազենային վիրավորում է հասցրել, որը հետագայում մահացել է: Բիլյանը, որը մինչ օրս անազատության մեջ է, հարց հղեց Սողոմոնյանին. « Երբ ինձ բերեցին ՀՔԾ, դու այդ սենյակում էիր քո պաշտպանի հետ, քեզ հարց ուղղեց՝ ճանաչում եք Արմեն Բիլյանին, ի՞նչ պատասխանեցիր»:

Սողոմոնյանը կրկին լուռ էր: Բիլյանը կրկնեց՝ 10 հազար դրամ փող ես վերցրել ու գրել ես այն, ինչ ասել են. «Դու տեսե՞լ ես, որ ես կրակեմ։ Քո կողմից դա ճի՞շտ է։ Պարզ տղա ես, կանգնի ասա՝ դու ես կրակել։ Էսքանը դու ես գրել։ Բերել են առերեսման, Էդիկ Հակոբյանը հարցրեց՝ ճանաչո՞ւմ ես Արմեն Բիլյանին, ասացիր՝ հա, ճանաչում եմ։ Եթե տղամարդ ես, ապա պնդիր՝ այլ հարցեր եղե՞լ են։ Պարոն Մակյան, ես ունեմ բարոյական այդ իրավունքը այդպես խոսելու։ Էդգար, իմ վրա կեղծ ցուցմունք ես գրել և հիմա կարևոր է, ես էն ուժեղ տղամարդն եմ, որ կարամ իմ արածների համար պատասխան տամ։ Դու պիտի բարոյականություն ունենաս ու Գագիկ Մկրտչյանի կնոջը պատասխանես։ Եթե դատարանը հիմա քո ցուցմունքները տա կարդաս, դու չես կարող կարդալ։ Դու հիմա պիտի քո սխալը ուղղես։ Էդգար քեզ գումար տվե՞լ են, որ դու կեղծ ցուցմունք տաս»։

Բիլյանի այս հարցադրումներին ի պատասխան Սողոմոնյանը միայն ասաց, որ հրաժարվում է պատասխանել: Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան