Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Քաղաքականություն
10.02.2020 | 21:59Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում մասնակցել է դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական ելույթով:
Փոխվարչապետը շնորհավել է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իրենց պատասխանատու գործունեության մեջ: