350 գործազուրկից գուցե աշխատանք ստանա 70-ը. ԿԳՄՍՆ-ում լսել են ԿԱԻ նախկին աշխատակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներն այսօր հերթական անգամ նախարարության դիմաց էին։ Պահանջում էին հստակեցնել՝ երբ կբացվի ինստիտուտին փոխարինող կառույցը։

Բանն այն է, որ կառավարության՝ 2019-ի հունիսի 30-ի որոշմամբ լուծարված Կրթության ազգային ինստիտուտի 350 աշխատակից մինչ օրս գործազուրկ է։ Նախարարությունից խոստացել են, որ ինստիտուտի փոխարեն հիմնադրամ է ստեղծվելու, որտեղ էլ նրանք, հնարավոր է, աշխատանքի անցնեն։

«Մեզ շարունակ խաբել են, թե հաջորդ ամսին կլինի և այդպես հունիսից մինչև այսօր մենք սպասում ենք մեր կարգավիճակի ճշտմանը»,- ասում է Կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Թամարա Թովմասյանը։

Աշխատակիցներն ասում են՝ նախարարություն հաճախ են գալիս, բայց հստակ պատասխան այդպես էլ չեն ստանում։

«Սկզբից զարմանում են՝ վայ, դուք դեռ այլ տեղում չե՞ք տեղավորվել աշխատանքի։ Նախարարն ասաց՝ մի մտածեք, լավագույն մասնագետները կընդգրկվեն որևէ տեղ։ Հարցրինք՝ իսկ մենք այդ հիմանդրամ ընդունվելիս առավելություն ունենալո՞ւ ենք, ասաց՝ ոչ, կգաք, մրցույթով կանցնեք»,- Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներից Կարինե Թամիրօղլյանը։

Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները ո՛չ մրցույթ են ուզում, ո՛չ էլ նոր հիմնադրամ։

Նախարարությունում նրանց լսեց գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը։ Հանդիպումը, սակայն, ԿԱԻ աշխատակիցներին չէր գոհացրել։

ԿԳՄՍ գլխավոր քարտուղարի կարծիքով՝ աշխատակիցների դժգոհությունն արդարացված չէ։ «Սովորաբար, այսպիսի հանդիպումներից գոհ կլինեին միայն այն դեպքում, եթե ես, օրինակ, իրենց ասեի վաղը եկեք աշխատանքի։ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք ոչինչ չենք ուշացրել, ամեն ինչ անում ենք, որ այդ կառույցը ստեղծվի»,- ասաց ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը։

Նաիրի Հարությունյանը հիմնադրամի ստեղծման հստակ ժամկետ չնշեց։  Այդուհանդերձ, նշեց, որ այնտեղ աշխատանքի կանցնի Կրթության ազգային ինստիտուտի  350 աշխատակցից առավելագույնը  70-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան