ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղարի հետ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Փետրվարի 10-ին աշխատանքային այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող  ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վիեննայում հանդիպել է Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության Գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի հետ։

«Զրուցակիցներն անդրադարձան Կազմակերպության գործունեությանը, նրա առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում կողմերն ընդգծեցին գիտության, մասնավորապես՝ նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներուժի կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը՝ այդ թվում ոլորտային փորձագետների առավել լայն ներգրավման միջոցով:

Նախարար Մնացականյանը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը միջուկային զենքի զինաթափման ու չտարածման նպատակներին և նշեց, որ Հայաստանը, 2006թ․ վավերացնելով Միջուկային զենքի փորձարկման արգելման պայմանագիրը, մշտապես հանդես է գալիս Պայմանագրի՝ բոլոր պետությունների կողմից վավերացման օգտին։

Կազմակերպության հետ աշխատանքներում արձանագրված արդյունքների և համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ քննարկման համատեքստում նախարար Մնացականյանը և  Գործադիր քարտուղար Զերբոն բարձր գնահատեցին հայ փորձագետների ակտիվ ներգրավվածությունը Կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի հետ աշխատանքներում:

Երկուստեք կարևորվեց միջուկային անվտանգության ամրապնդումն  ազգային և միջազգային մակարդակներում` միջազգային իրավական փաստաթղթերի վավերացման և իրականացման, ինչպես նաև ազգային օրենսդրության հաստատման միջոցով: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Կազմակերպության «Գառնի» սեյսմիկ կայանի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության գործակալությանը տրամադրվող տեխնիկական աջակցությունը՝ ուղղված Ազգային տվյալների կենտրոնի կարողությունների զարգացմանը»,- ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում: