Զոհված Վահրամ Ավագյանի զորամասի վերաբերյալ ահազանգ եղել էր, գործը մերժվել էր՝ հանցակազմի բացակայության պատճառով․ ԳՇ պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Արցախում այն «էլիտար» զորամասի մասին հարցին, որտեղ մահացել է ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանը։

Հարցին՝ կոռուպցիոն ռիսկ չի՞ տեսնում, որ միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ են ծառայում մեկ զորամասում, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Առաջինը՝ կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում։ Երկրորդ՝ իսկ որտե՞ղ պետք է ծառայեին։ Ցանկացած զորամասում էլ ծառայեր, նույն հարցը կտայիք։ Իհարկե՝ էլիտար զորամաս է, որովհետև էլիտար խնդիրներ է կատարում՝ իր կրակային հզորությամբ, մարտական հերթապահություն է իրականացնում։ Լավ, որտե՞ղ տանենք։ Զորամասում, ենթադրենք, 1000 զինվոր է ծառայում, 2-3 հոգի ինչ-որ մեկի հետ կապված է, վերցրեք ցանկացած զորամաս, որտեղ 1000 հոգի ծառայում են և 2-3 հոգի փոխկապակցված չլինեն որևէ մեկի հետ»։

Դիտարկմանը, թե սպանությունների մասով իրավապաշտպանները քննադատում են, ասում են՝ բանակում հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել, Դավթյանն ասաց. «Իրավապաշտպաններին կամ քննադատողներին բան չեմ կարող ասել, իրենց գործն է: Բայց եթե դասակի հրամանատարի մակարդակով ծառայեր կամ շփվեր, նման բան չէր ասի: Բայց նրանք թող աջակցեն մեզ, ես պայման կստեղծեմ, թող գա ինքն անի դա, տեսնեմ՝ ոնց է անելու։ Դուք եք տարածում տեղեկատվությունը, ամեն օր ունենք կա՛մ կամուրջից ընկած, կա՛մ կախված, կա՛մ դանակահարություն, շմոլից թունավորում… հասարակությունն է այդպես։ Վերցրեք և վերլուծեք ցանկացած զարգացած բանակ, համեմատեք ինքնասպանությունների քանակները: Արդարացման խնդիր չի: Իհարկե՝ ունենք բացթողումներ, բայց հրապարակումները, թե ոչ մեկն իր տեղում չէ և այլն, մենք էլ ենք տեսնում այդ խնդիրները, ավելի լավ ենք գիտակցում խնդիրները, որոնք կան Զինված ուժերում։ Վարչապետը հայտարարեց, որ զոհերը քիչ են անցած տարի, աղմուկ բարձրացավ: Որ քիչ է, ասենք շա՞տ է։ Մեր նպատակն է, որ ընդհանրապես զոհ չլինի, ինքնասպանություն, մենք գնում ենք դրան, ուզում ենք դա, եթե ձևը գիտեք, եկեք՝ միասին աշխատենք»։

Դիտարկմանն էլ, որ նույն զորամասում երկրորդ մահվան դեպքն է արձանագրվել, նա հավաստիացրեց, որ եթե ծանր, այն էլ՝ մահվան ելքով դեպքեր են լինում, պարտադիր հայտարարվում է. «Որևէ դեպք պահելու խնդիր ԶՈՒ-ն չի դրել, բոլոր դեպքերի վերաբերյալ հայտարարում ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում: