Մենք ունենք մեկ փամփուշտ հին Հայաստանի ուրվականին այն աշխարհ ուղարկելու համար․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Երբ հին ռեժիմի հոգեզավակները խոսում են սահմանադրականության մասին, դա նույնն է, որ մարդակերը խոսի իր կերած մարդկանց անունից: Ազգային ժողովի արտահերթ նիստում ունեցած ելույթում անդրադառնալով ՍԴ նախագահի և անդամների լիազորությունների դադարեցման նպատակով Սահմանադրությունում փոփոխությունների նախաձեռնությանն ուղղված քննադատություններին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Դուք իրավունքի պաշտպաններ չեք, հարգելիներս, դուք իրավունքի ղասաբներ եք, որոնք իրավունքի սպանդանոցներում կերել են ՀՀ ժողովրդի Սահմանադրությունը, իրավունքը, օրենքներն ու օրենսդրությունը: ՍԴ-ի վերաբերյալ հնչում են այնպիսի տեսակետներ, կարծես թե մենք երեկ չէ, անցած օրն ենք այդ Սահմանադրության մասին տեղեկացել, և մենք նոր էջից ենք սկսել Սահմանադրական դատարանի պատմությունը, կարծես թե մոռացել ենք, որ ՍԴ-ն Հայաստանի ընտրակեղծարարության, ժողովրդավարության ապականման, ժողովրդի կամքի ոտնահարման ինստիտուցիոնալ հիշողությունն է, և այդ ինստիտուցիոնալ հիշողության շուրջ այսօր համախմբվել են հին ռեժիմի հոգեզավակները, քաղաքական դամբարանի դռները թակողները, ովքեր ցանկանում են հետ վերադառնալ»,- հայտարարեց Կոնջորյանը:

Պատգամավորն ասաց՝ այս կռվում, պատասխան հրաձգության մեջ, իրենք էլ կրակելիք բաժին ունեն. «Եվ այդ կրակելիք բաժինն անելու ենք փոխաբերական իմաստով: Յուրաքանչյուրս ունենք միայն մեկ փամփուշտ՝ հին Հայաստանի ուրվականին գլխից այն աշխարհ ուղարկելու համար, և այդ պատկերավոր փամփուշտը յուրաքանչյուրիդ մեկ քվեն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: