Կառավարությունն օգնում է Լիդիանի՞ն, թե՞ հանրային շահն է պաշտպանում. ՀԲՃ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

Մոտակա օրերի ընթացքում ՀՀ կառավարությունը կապացուցի՝ արդյոք ինքն է օգնո՞ւմ Լիդիանին Ամուլսարի ծրագրի վաճառքի հարցում, թե՞ հանրային շահն է պաշտպանում։ Լիդիանը կրկին դիմել է ջրօգտագործման թույլտվություն ստանալու, և մեր պնդումներով՝ այն պիտի մերժվի, ինչպես եղավ նախորդ երկու դեպքերում։ Մինչ այդ, վարչապետ Փաշինյանը վերջին շաբաթներին ակնկարկներ է անում, թե իբր շրջափակում անող տեղացիները փակուղի են մտցրել Ամուլսարի հարցը և իբր՝ դրանով անուղղակիորեն նպաստում են բորսայում Լիդիանի արժեթղթերի հետ կապված ինչ-ինչ գործարքների։ ՄԵՆՔ ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿՆ ԵՆՔ ՊՆԴՈՒՄ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈ՛ւՆՆ Է ՆՊԱՍՏՈՒՄ ԼԻԴԻԱՆԻ ՍՏԱՀՈԴ ԿՅԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆԸ։

Հերթով բացատրենք. շատերիդ հայտնի է արդեն, որ տխրահռչակ Լիդիանը պարտատերերի առջև պարտականությունները չկատարելու պատճառով գրեթե մտել էր սնանկացման գործընթացի մեջ, սակայն 2020թ-ի հունվար ամսից օգտվում է Կանադայի օրենսդրությունից և դատական կարգով պաշտպանվում սնանկությունից, այսինքն՝ փորձում ժամանակ ստանալ ու համոզել, որ կարող է վաճառել Ամուլսարի ծրագիրը կամ փող հայթայթել ներդրումային արբիտրաժ դիմելու համար (իրենց կարճ խելքով արբիտրաժից իրենք, իբր, հաղթող դուրս կգան ու պարտատերերի պատքերը կմարեն)։ Մինչ այդ, Կանադայի արժեթղթերի բորսան հանել է Լիդիանի արժեթղթերը վաճառքի ցուցակներից, սակայն սա դեռ չի նշանակում, որ Լիդիանն առանց բորսայի չի կարող վաճառել իր արժեթղթերը կամ դուստր ընկերությունները։

Դատական փաստաթղթերից տեղյակ ենք, որ Լիդիանը դեռևս 2018թ-ի սկզբից՝ նախքան բոլոր տեսակի ցույցերը Հայաստանում, վարձել էր խոշոր խորհրդատվական ընկերություն, որպեսզի վերջինս օգնի ՎԱՃԱՌԵԼ կամ ՀԱՎԵԼՅԱԼ ՖԻՆԱՆՍՆԵՐ հայթայթել։ Այժմ, իր սնանկության գործընթացի ժամանակավոր կասեցման պայմաններում, ԼԻԴԻԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՄՈՒԼՍԱՐԻ ԾՐԱԳՐԻ ԱԿՏԻՎ ՎԱՃԱՌՔԻ ՔԱՅԼԵՐ բորսայից դուրս։ Այսինքն, ոչ թե արժեթղթեր է վաճառում, այլ փորձում է ամբողջությամբ վաճառել ընկերությունը/Ամուլսարի ծրագիրը։ Մեզ հայտնի է նաև, թե ինչ տեսակի մարդիկ են այժմ Կանադայում ակտիվորեն մասնակցում այս գործընթացին, և մենք պատրաստ ենք մերկացնել նրանց։ Բայց սա՝ փոքր-ինչ ուշ։

Փաստն այն է, որ Լիդիանի վաճառվելուն մի քանի հանգամանք է խանգարում․ ճանապարհների փակ լինելու հանգամանքը (որն ամենակարևորն է), ապօրինի հանքարդյունահանման մասին քրեական գործը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ակտը, վերջերս ՉՍՏԱՑԱԾ ջրօգտագործման թույլտվությունը։ ԵԹԵ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՀԱՅՏԻՆ ԸՆԹԱՑՔ ՏԱ, ԱՊԱ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԿՆՊԱՍՏԻ ԼԻԴԻԱՆԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ։

ՍԱ ՇԱՏ ԽԻՍՏ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ։

 

Փետրվարի 5-ին Հայկական բնապահպանական ճակատը ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին է ուղարկել «Առարկություններ՝ Արփա գետից Ամուլսարի ծրագրի համար ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտին», որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝

  1. Համաձայն «Արարատյան  ջրավազանային  տարածքի  2016-2021թթ․  կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին»  2016թ-ի մարտի 31-ի 338-Ն որոշման մեջ ներկայացված աղյուսակ 2-ի՝ Արփա գետի ավազանում գետային հոսքը 2014թ-ին եղել է 679,8 մլն մ3, իսկ 2021թ-ի համար գնահատված է 648,7 մլն մ3 և 2040թ-ի համար 564,2 մլն մ3։ Այսինքն, կանխատեսվող կլիմայի փոփոխության պայմաններում Արփայի ավազանում 2021 թվականին գետային հոսքը կնվազի մոտ 4,6%-ով կամ 31,1 մլն մ3-ով, իսկ մինչև 2040 թվականը՝ 17%-ով կամ 115,6 մլն մ3-ով։ Արդյոք Արփա գետից 11 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը կազմելիս ջրառաջարկի կանխատեսվող փոփոխությունների այս ցուցանիշները հաշվի առնվե՞լ են։
  2. Համաձայն վերոնշյալ որոշման մեջ ներկայացված աղյուսակ 3-ի՝ 2019-2021թթ․ Արփա գետի ավազանում արդյունաբերական ոլորտում ջրօգտագործումը կազմելու է տարեկան ընդամենը 0,08-0,09 մլն մ3, իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած հայտի համաձայն՝ տարեկան ջրապահանջարկը կազմելու է 0,347 մլն մ3։ Հետևաբար, հայտը պետք է մերժել, քանի որ այն հակասում է ՀՀ կառավարության «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021թթ. կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» 2016թ-ի մարտի 31-ի 338-Ն որոշմանը։
  3. Ճիշտ է, ընկերությունը պնդում է, որ կատարելու է միայն ջրառ, իսկ այնուհետև ջուրն օգտագործվելու է շրջանառու համակարգով, ի վերջո գոլորշիանալու է և այլ բնական ջրուղիներ ոչ մի արտահոսք չի լինելու, սակայն մենք հիմքեր ունենք չվստահելու այս տեղեկություններին՝ հիմնվելով առնվազն հետևյալ երկու փաստերի վրա․

(ա)  2018թ.  նոյեմբերի 2-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված հարցման պատասխանում նշվում է, որ տեսչությունը պարզել է և ընկերությունն էլ ընդունել է, որ 2018թ-ի հունիսի 11-ին «Լիդիան Արմենիա» ընկերության լեռնահատկացման տարածքից հորդառատ տեղումների ժամանակ առաջացած ջրերում լուրջ որակական փոփոխություններ են առաջացել, որոնք լցվելով Արփա գետ՝ աղտոտել են նրա ջրերը, ինչի արդյունքում նաև ձկներ են սատկել այդ տարածքում գործող ձկնաբուծարանում: Այսինքն, իր գործունեության արդյունքում ջրերի վրա զրո ազդեցություն ունենալու մասին պնդող ընկերությունը դեռ շինարարության փուլում աղտոտել է Արփա գետը՝ լուրջ էկոլոգիական բացասական հետևանքներով։

(բ)  ELARD-TRC փորձագետների ուսումնասիրության մեջ նշվում է, որ Լիդիանի ՇՄԱԳ-ում գերագնահատված են ջրի գոլորշիացման ծավալները, ինչը հաստատվում է նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության՝ Կառավարությանն ուղղված սեպտեմբերի 5-ի  փաստաթղթում:

  1. Հաշվի առնելով սա և ELARD-TRC-ի փորձագետների եզրակացություններն այն մասին, որ ՇՄԱԳ-ում նշված ելակետային տվյալները մեծ մասամբ թերի ու անվստահելի են, ինչպես նաև հաշվի առնելով, որ դրանց հիման վրա նախարարությունը նոր տեսչական ստուգումներ իրականցնելու առաջարկ է տվել՝ մինչև այդ ստուգումների ու մյուս բոլոր ուսումնասիրությունների ավարտը և արդյունքների ամփոփումը՝ նպատակահարմար չէ այդ ընկերությանը ջրօգտագործման նոր թույլտվություններ տալը:
  2. 2018 թվականի  օգոստոսին  Բնապահպանության  և  ընդերքի  տեսչական  մարմնի ստուգման արդյունքում տեսչությունը մի շարք խախտումներ էր արձանագրել ջրօգտագործման թույլտվությունների  հետ  կապված, մասնավորապես՝ «Եղեգնաձոր ՋՕ»     ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Կեչուտ-Զառիթափ ոռոգման ջրագծից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին արտադրական նպատակներով ջրամատակարարման իրավաչափությունը պարզելու համար: «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման հայտի համաձայն նրանք նախկինում ջրօգտագործման թույլտվություն չեն  ունեցել։ Հարց է առաջանում, թե ի՞նչ իրավական հիմքերով են նրանք ջուր օգտագործել և որտեղի՞ց են վերցրել այդ ջուրը շինարարական փուլի ընթաքում՝ 2016թ-ի սեպտեմբերից մինչև 2018թ-ի հունիսի 22-ը։
  3. Եվ վերջինն ու ամենակարևորը. 2019թ-ի դեկտեմբերի 5-ին Ջերմուկ համայնքի առկա բնակչության ճնշող մեծամասնությունը, ներառյալ՝ Ջերմուկ քաղաքի, Կեչուտ, Գնդեվազ, Հեր-Հեր, Կարմրաշեն գյուղերի բնակիչները, իրացրել են ուղիղ ժողովրդավարության իրենց իրավունքն ու շուրջ 3000 ստորագրությամբ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել Ջերմուկ համայնքի  ավագանուն  ու  ղեկավարին, որտեղ ներկայացրել են իրենց տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսլականը և պահանջել, որպեսզի տարածաշրջանում արգելվի մետաղական   հանքարդյունաբերությունն   ու   զարկ   տրվի   կանաչ   էկոտնտեսության զարգացմանը։ Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանին էլ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին  որոշում  է ընդունել, որով հավանություն է տվել համայնքի բնակիչների կողմից համայնքի ավագանուն ներկայացրած կոլեկտիվ հանրագրում նշված «Ջերմուկ համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» առաջարկությանը: Այսինքն ազդակիր համայնքի մեծամասնությունն ու նրանց կողմից ընտրված ավագանին դեմ են իրենց վարչական տարածքում որևէ մետաղական հանքահանության ծրագրի։ Այնպես, որ նախարարությունը պետք է մերժի այս ջրօգտագործման հայտը, քանի որ դրա հետևանքներն անմիջական կրող ՀՀ քաղաքացիները չեն ցանկանում իրենց առողջության, կյանքի ու բնական միջավայրի որակի բացասական փոփոխություններ՝ մետաղական հանքերի շահագործման հետևանքով։