«Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռնարկատիրոջը ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն շնորհվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
06.02.2020 | 12:58«Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռնարկատիրոջը ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն շնորհվեց։ Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կազմակերպությունը 2008 թվականից գործում է Գյումրիում, զբաղվում է հագուստի արտադրությամբ։
«Այս փուլում կատարում է հումքի ներմուծում՝ արտադրությունն ընդլայնելու համար։ Հումքի արժեքը 77 մլն դրամ է։ ԱԱՀ-ի հետաձգման գումարը 15․4 մլն դրամ է»,- ներկայացրեց Տիգրան Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։