«Վանաձոր» ՔԿՀ-ում՝ իրացնելու նպատակով «Հաշիշի յուղ» և «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ տեղափոխելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

08.12.2025 | 16:44
Արծաթափայլ եղևնիների գողության դեպք է բացահայտվել
08.12.2025 | 16:35
«Brave Heart»-ը եվրատեսիլյան մեծ բեմում․ կայացել է Ալբերտի առաջին բեմական փորձը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.12.2025 | 16:31
Անի Հովսեփյանը հաջորդ մենամարտում հաղթելու դեպքում կարող է մենամարտել գոտու համար
08.12.2025 | 16:24
Սիրիայի անցումային նախագահը կոչ է արել միավորել ջանքերը Ասադի տապալումից մեկ տարի անց
08.12.2025 | 16:15
Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը
08.12.2025 | 16:06
ԱՄՆ-ը նախատեսում է առաջիկա երկու տարիների ընթացքում Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական աջակցություն հատկացնել
08.12.2025 | 15:55
Վարդենիսում զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
08.12.2025 | 15:51
Անթալիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 15:49
«Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիից քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց․ ըստ փաստաբանի՝ ծեծի են ենթարկել հանրային գործիչ Միհրան Հակոբյանին
08.12.2025 | 15:41
Բայրամովը Արաղչիին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
08.12.2025 | 15:39
Արման Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Մոսկվայում
08.12.2025 | 15:30
Եկեղեցում պե՞տք է ՀՀ օրհներգ հնչի և դրոշը լինի․ ՀԱՐՑՈՒՄ
08.12.2025 | 15:20
Բաքուն առաջարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը նախ անցկացնել Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում
08.12.2025 | 15:10
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք
08.12.2025 | 15:00
Փաշինյանը՝ «եկեղեցու նորոգման մասին» // Միքայել արքեպիսկոպոսը, ըստ պատգամավորի, պետք է վիրահատվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Դեռևս 2017թ. օգոստոսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածք՝ իրացնելու նպատակով 0.44 գրամ «Հաշիշի յուղ» և 0.032 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ տեղափոխելու դեպքի առթիվ: 

Նախաքննության ընթացքում փաստական որոշ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցագործությունն առերևույթ կատարվել է նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի կողմից: 

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, ինչպես նաև ելնելով քննության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը երաշխավորելու անհրաժեշտությունից՝  ՀՀ գլխավոր դատախազի կողմից  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի վարույթից վերցվել է վերոնշյալ քրեական գործը և հանձնվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին: 

Նախաքննությունը շարունակվում է: