2.5 մլն դրամ՝ գաղափարը բիզնեսի վերածելու համար․ ովքե՞ր են 7 հաջողակ ստարտափերները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

2.5 մլն դրամ՝ գաղափարը բիզնեսի վերածելու համար: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Գաղափարից մինչև բիզնես» ստարտափների դրամաշնորհային մրցույթի առաջին փուլն ավարտվեց:

«Կարծում եմ՝ Կառավարության բռնած ուղենիշը, որ մենք աջակցում ենք նախաձեռնող քաղաքացուն, այս ծրագրով իրականացվում է։ Այսինքն՝ եթե դուք տեխնոլոգիական ոլորտում նախաձեռնող եք, ուզում եք որևէ բան  ստեղծել, մենք ձեզ հետ առաջնային շրջանի ռիսկը կիսում ենք»,-  ասում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Դրամաշնորհային մրցույթին, Հակոբ Արշակյանի խոսքով, շուրջ 250 հայտ է ներկայացվել: Ընտրել են 16-ին: Նրանցից 7 հաջողակներին նախարարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի:

«Այս տարի իրականացնելու ենք ևս մի քանի դրամաշնորհային  մրցույթներ։  Հաջորդին կքննարկենք՝ ինչքան գումար կտրամադրենք։ Դա նաև կախված է նրանցից, թե ընկերությունն ինչ  փուլում է  գտնվում։  Մինչև 50 հազար դոլարի այսպիսի դրամաշնորհային մրցույթներ են լինելու»,- նշում է նախարարը։

Ագաթա Բադալյանի ու իր թիմակիցների ստարտափը հաղթողների շարքում է։ «Ձուկ» կոչվող հավելվածն են ստեղծել։ ««Ձուկ»-ը սելֆիի մի հավելված է, որը հասարակ սելֆին վերածում է հավես իլյուստրացիաների։ Այնուհետև այդ իլյուստրացիաները կարող են պատվիրել տարբեր իրերի վրա, օրինակ՝ case-երի, շապիկների։  Մենք երկուսից ավել տարի աշխատում էինք նվերների ոլորտում և հասկացանք, որ պատվերները շատ են, չենք կարողանում այդքանը ձեռքով նկարել։ Որոշեցինք սարքել մի ալգորիթմ, որն անում է մեր աշխատանքը»,- ասում է «Ձուկ» հավելվածի համահիմնադիր Ագաթան։

Հավելվածն այժմ փորձնական փուլում է։ Խոստանում են․ երկու ամսից պատրաստ ու հասանելի կլինի։

Հաղթող ստարտափներից Bridge42-ն էլ ստեղծել են համանուն ֆիլմից ոգեշնչված։

Ստարտափի համահեղինակ Միշա Աղամալյանը ներկայացնում է  իրենց գաղափարը․ «Կազմակերպությունները, որոնք ցանկանում են օգտվել նոր տենխոլոգիաների բերած առավելություններից, բայց չունեն համապատասխան մասնագետներ և գիտելիք, մենք առաջարկում ենք նրանց մատուցել խորհրդատվական ծառայություններ և օգնել օգտագործել նոր քվանտային տեխնոլոգիաների ամբողջ ներուժը՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար»։

Ֆինանսական աջակցությունից բացի՝ հաղթողները նաև  մասնագիտական խորհրդատվություն կստանան։ Իսկ մինչ գործի անցնելը՝ սելֆի նախարարի հետ՝ ի նշան հաջողության։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան