Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն 2-րդ տարին է՝  մեղադրյալ է, բայց ՀՔԾ-ում նախաքննությունը դեռ չի ավարտվել

Լուրեր

31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
31.08.2026 | 16:35
Պուտինը Բիշքեկում է․ սպասվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
31.08.2026 | 16:24
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը
31.08.2026 | 16:16
Ասում են՝ ապօրինի ա, ուզում են քանդեն, 30 տարի ապրում եմ էս տնակում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 16:07
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում ռուսական ակումբում. աղբյուր
31.08.2026 | 15:55
Պուտինը չգիտի՝ ինչպես ավարտել պատերազմը և մտավախություն ունի իր անձնական անվտանգության վերաբերյալ․ The Economist-ի անդրադարձը
31.08.2026 | 15:50
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը
31.08.2026 | 15:46
Պիտի Սեդրակ Քոչարյանի հետ քննարկեմ․ Օրբելյանը՝ նրա նվիրատվությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 15:33
Տնակների քանդման վայրից երկու անձ բերման է ենթարկվել, նրանցից մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին
31.08.2026 | 15:24
Մասկը պատրաստ է Ուկրաինային թույլ տալ Starlink-ն օգտագործել ՌԴ-ին հարվածների համար, սակայն անհրաժեշտ է Սպիտակ տան որոշումը․ FT 
31.08.2026 | 15:15
Վինուս Ուիլյամսը 15-րդ անընդմեջ պարտությունն է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 15:10
Փաշինյանն ու Ալիևը քննարկում են ունեցել // Արմեն Աշոտյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ՀՔԾ-ն 2018 թ. սեպտեմբերի սկզբին մեղադրանք առաջադրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որով նրան մեղադրեց Քրօրի 2 հոդվածներով՝ Factor.am-ը ՀՔԾ լրատվականից տեղեկացավ, որ այդ գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, գործը դեռ դատարան չի հասել:

Ընդ որում, խոսքը վերաբերում է նախկին վարչապետի կողմից բիզնես խլելուն՝ վարչական լծակներ կիրառելով: 2018-ի օգոստոսի 29-ին Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի տնօրենի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ 2000 թ.-ին հիմնադրված ընկերությունը Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ, սակայն 2008 թ.-ին բարձրաստիճան պաշտոնատար անձինք պահանջել են ընկերության բաժնեմասերի 60%-ը, ընդ որում, պահանջվել է այն ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30%:

Նշվել էին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբոր՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի և ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի անունները։

«Ավազահատիկ» ՍՊԸ-ի շահագործած հանքը գտնվում է Արարատի մարզի Նորամարգ գյուղում: Ըստ իրավապահների՝ 2000 թվականին հիմանդրված ընկերությունը Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ, ներգրավելով վարկային միջոցներ՝ կատարել է մեծ ներդրումներ, ձեռք է բերել ավազի լվացման և մաղման հոսքագծեր։ Սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ, պահանջել  ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ սպառնալով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի:

2008-ին Նորամարգ համայնքի ղեկավարը հայցադիմում էր ներկայացրել դատարան հողատարածքի վարձակալության վերաբերյալ, որտեղ ընկերությունը զբաղվում էր ավազի հանույթով, և պահանջել լուծարել «Ավազահատիկ»-ի տնօրենի հետ ավելի վաղ ստորագրված պայմանագիրը։ Դատարանը բավարարել էր հայցադիմումը, ինչից հետո նոր պայմանագիր է ստորագրվել տվյալ հողատարածքի վարձակալության վերաբերյալ այլ սեփականատերերի հետ։

Հովիկ Աբրահամյանը քրգործի հարուցումից հետո հայտարարեց, որ իր դեմ ակնհայտ շինծու գործ է հարուցվել՝ «նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն», քանի որ ինքը քննադատել է ներկա իշխանություններին:

Գլխավոր դատախազությունն այսօր Հովիկ Աբրահամյանի ընտանիքին վերաբերող մեկ այլ գործի մասին հայտնել է, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի քրեական գործն ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը կալանավորվեց 2018-ի օգոստոսի 11-ին՝ ապօրինի զենք և զինամթերք պահելու համար: ԱԱԾ-ն գործարանային տարածքներից մեկում մի ամբողջ զինանոց հայտնաբերեց: Սակայն հետո նա ազատ արձակվեց կալանքից՝ 5 մլն գրավի դիմաց:

 

Մարինե Խառատյան