Զորակոչիկին մեղադրանք է առաջադրվել` բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու համար

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, զորակոչիկ Դ.Մ.-ն զորակոչի հետ կապված փաստաթղթերը հանձնելու նպատակով ներկայացել է ՀՀ ՊՆ Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատ, որտեղ իր ագրեսիվ պահվածքի համար դիտողության է արժանացել զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի զորակոչային խմբի պետի կողմից, որից հետո հասարակական վայր հանդիսացող` ՀՀ ՊՆ Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատի վարչական շենքի միջանցքում զորակոչիկը քաղաքացիների ներկայությամբ, աղմկել և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել զինկոմիսարիատի աշխատակիցների հասցեին, ինչից հետո բռունցքով հարվածել է զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի զորակոչային խմբի պետի դեմքին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-դ մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով):

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: