«300 ավտոներկրող կործանման առաջ է կանգնած». Տիգրան Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

300-500 մեքենա կուտակված է Գյումրիում, Բագրատաշենում և Վրաստանի տարածքում, որովհետև չեն հասցրել հայտարարագրել. այս մասին այսօր ավտոներկրողների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

«Այդ մեքենաներին գումարվելու են այն տասնյակ հազար ավտոմեքենաները, որ Հայաստանի քաղաքացիները կուտակել են։ Հիշում եք՝ մի քանի ամիս առաջ Կառավարությունը մեզ մինչև հուլիսի 1-ը ժամանակ տվեց, հնարավորություն տալով Ղազախստանի և Ռուսասատանի քաղաքացիներին՝ ժամանակավորապես գրանցվել ՀՀ-ում և մեքենաները արտահանել։ Հունվարի 1-ից հետո մենք փաստի առաջ ենք կանգնած։ Պարզվում է՝ ԵՏՄ երկրներում բոլորը կարող են իրենց մեքենաները հաշվառումից հանել՝ բացի Հայաստանից։ Բացի այդ, մենք ունենք տասնյակ հազարավոր մեքենաներ, որոնց գույքահարկը մնացել է։ Դրանք բնակության հասցեներում կուտակված գույքահարկեր են։ Թող թողեն մեր մեքենաները ներկրենք, արտահանենք, հաշվառումից հանենք։ Դա է խնդիրը։ Չեն հասցրել հայտարարագրել, որովհետև Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար կոնտեյներները Փոթի նավահանգստում բեռնաթափել են, հայերինը՝ ոչ, թողել են տոկոսների տակ։ Սպասում ենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպենք։ Էսօր 300 ավտոներկրող կործանման առաջ է կանգնած»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան