Պետք է տեխնիկական աուդիտ կատարել և գնահատել՝ իսկապե՞ս կորուստներն այդքան կան․ Գագիկ Մակարյան

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Երբ որ խոսում էինք գնաճի մասին, ես ասում էի, որ պետությունը որոշակի կոմպենսացիոն մեխանիզմներ ստեղծեց, նվազագույն աշխատավարձ բարձրացրեց, եկամտահարկ իջեցրեց, բայց գազի դեպքում այս կոմպենսացիաներն արդեն կարող են չհասցնել օգտակար լինել»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

Նա նկատեց, որ գազի գնի թանկացումը պայմանավորված է ոչ միայն «ՀայՌուսգազարդի» կորուստներով և այլն, այլ նաև ԵՏՄ պայմանագրով էներգակիրների վրա ակցիզային դրույքաչափերի փոփոխության խնդիր կա, որը դեռ պետք է շարունակվի 2022-2023 թվականներին։

«Գնաճի կոնտր քայլը պետության կողմից պետք է լինի որքան կարելի է արագ տնտեսության օպտիմալացումը»,- նկատեց Մակարյանը։

Վերջինս նկատեց, որ պետության կողմից պետք է կորուստների գնահատում լինի։

«Եթե ՀԷՑ-ում էական ռեֆորմներ կատարվում են, վարկերի միջոցով ֆինանսավորման համակարգն օպտիմալացվում է, ապա նույնը պետք է արվի «ՀայՌուսգազարդում», «Վեոլիա ջրի» համակարգում, որպեսզի ոչ թե կորուստների պարագայում եկամտաբերությունը լուծեն գների թանկացումով, այլ ընդհակառակը՝ նվազեցնեն կորուստները, նվազեցնեն նաև գները։ Պետք է տեխնիկական աուդիտ կատարել և գնահատել՝ իսկապե՞ս այդ կորուստներն այդքան կան, թե՞ չկան։ Թեկուզ պիլոտային ծրագիր իրականացնեն»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, թե դրսից եկող ներդրողները հետաքրքրված էին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, արդյոք նրանք հիմա էլ են հետաքրքրված, Գագիկ Մակարյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ այո՛, էլի հետաքրքրվողներ կան։

Նա նաև նկատեց, որ ներդրողների հետ պետք է ճիշտ աշխատել։ «Տարածքային կառավարման նախարարը տեղեկացրեց, որ հանքարդյունաբերության ոլորտում 11 լիցենզիայից զրկել են ընկերություններին։ Հարցնում եմ՝ ի՞նչ են արել այդ մարդիկ, որովհետև մի մասը դեռ հանքի շահագործում չի արել։ Ես առաջարկեցի օրենքները փոփոխել, և եթե լիցենզիաների տերերը կհամաձայնեն նոր կանոններով շարունակել աշխատանքը, շարունակեն, պետությունն էլ այստեղ խնդիր չի ունենա, իսկ եթե չեն շարունակի, գնդակն իրենց դաշտում կլինի, իրենք կլինեն հրաժարվողը։ Բայց երբ որ պետությունն ինքն է դնում կտրում, ներդրողների մոտ խանգարողի անուն է ձեռք բերում, ինքը դառնում է կոնֆլիկտի կողմ, ընկնում է դատական քաշքշուկների մեջ և այլն, և այլն։ Ներդրողներն այս ամենը տեսնում են։ Մի կողմից Կառավարությունը նշում է խնդիրները, մյուս կողմից օրենք չի փոխում»,- ընդգծեց Մակարյանը։