Հայաստանում ռուսական համարանիշներով մեքենաները շարունակում են արտոնյալ մնալ. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում ռուսական համարանիշներով մեքենաները շարունակում են արտոնյալ մնալ: Ու քանի որ այդպիսի համարանիշ ունեցող վարորդները տուգանքներ չեն վճարում տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների համար, շատ հայ վարորդներ՝ հիմնականում ունեւոր, պաշտոնական խավի ներկայացուցիչներ, իրենց ավտոմեքենաների համարանիշները փոխարինել են ռուսականով եւ դարձել երթեւեկության իսկական գլխացավանք: Վարում են, ինչպես ցանկանան՝ վստահ լինելով, որ չեն տուգանվում: Խնդրի առնչությամբ Սերժ Սարգսյանը դեռ 2016թ. նոյեմբերի 2-ի խորհրդակցության ժամանակ համապատասխան հանձնարարություն էր տվել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, սակայն մինչ երեկ ոչինչ չէր արվում:

«Ժողովուրդ» օրաթերթը խնդրին անդրադարձավ հոկտեմբերի 14-ին՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի չկատարված հանձնարարականի մասին: Եւ ահա երեկ  հայտնի դարձավ, որ ոստիկանությունը փորձում է որոշակի մեխանիզմներ ներդնել՝ օտարերկրյա համարանիշներ ունեցող մեքենաներին վերահսկելու եւ դրանց վարորդներին օրինախախտման դեպքում տուգանելու ուղղությամբ: 1 տարի անց ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դեռ փորձում է սահմանային անցակետերում իր ներկայացուցիչն ունենալ՝ օտարերկրյա պետհամարանիշի վարորդներին իրավախախտումերի մասին պատշաճ ծանուցելու համար: ՃՈ-ն արդեն նման քննարկումներ անցկացրել է ե՛ւ Մեղրիի, ե՛ւ Բագրատաշենի ու Գոգավանի սահմանակետերում: Հետաքրքիր է՝ մինչ օրս ինչու ոչինչ չէր արվում ռուսական համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաների հաղթարշավը կասեցնելու ուղղությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: